Հայկ Մամիջանյանը Սերբիայի դեսպանին ներկայացրել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
Մեր երկու երկրների պարագայում սեփական մաշկի վրա գիտենք, թե ինչ է խաղաղության գինը և ինչ կարեւորություն այն ունի երկրի զարգացման և ժողովրդի անվտանգության համար: ԱԺ հանրային կապերի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հայաստան-Սերբիա բարեկամական խմբի ղեկավար Հայկ Մամիջանյանը ցցՏատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչի հետ հանդիպման ընթացքում:
«Հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 3-ին, որին մասնակցել է Հայաստան-Սերբիա բարեկամական խմբի անդամ Միքայել Թումասյանը:
Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Հայկ Մամիջանյանը համոզմունք է հայտնել, որ նոր կազմով բարեկամական խմբերը համատեղ սերտ եւ արդյունավետ աշխատանքի արդյունքում կնպաստեն երկու երկրների խաղաղ եւ բնականոն զարգացմանը:
Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար: Նրա խոսքով սերբ եւ հայ ժողովուրդները կապված են պատմական բարեկամական ընդհանրություններով: ժողովուրդների դարավոր բարեկամությունը լավ հիմք է ստեղծում երկու երկրների համագործակցության զարգացման համար:
Հայկ Մամիջանյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը` ընդգծելով, որ 120 հազար մարդ գտնվում է շրջափակման մեջ: Նա խոսել է առաջացած հումանիտար ճգնաժամի, Ադրբեջանի կողմից ծրագրված էթնիկ բնաջնջում իրականացնելու մասին: Հայկ Մամիջանյանը հույս է հայտնել, որ միջազգային համայնքը մեծ ճնշում կգործադրի ադրբեջանցի իշխանությունների վրա` շեշտելով, որ շատ միջազգային կառույցներ իրենց մտահոգություններն արդեն արտահայտել են, խոսել են պաշտոնական Բաքվի հետ` առաջարկելով դադարացնել շրջափակումը:
Միքայել Թումասյանը տեղեկացրել է, որ 2022 թվականի ապրիլին, որպես դիտորդ, ներկա է գտնվել Բելգրադում տեղի ունեցած նախագահական ընտրություններին: Նա նշել է, որ ունեցել է մի շարք հանդիպումներ բարձրաստիճան անձանց հետ, որոնք շատ ջերմ են արտահայտվել Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին: Պատգամավորը, կարեւորելով բարեկամական խմբերի աշխատանքը, նշել է, որ ներկայում Սերբիայի խորհրդարանում կա ազգությամբ հայ երիտասարդ պատգամավոր, որը նաեւ Սերբիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ է:
Զրույցում ընդգծվել է, որ Հայաստանի և Սերբիայի միջև գոյություն ունեցող խորհրդարանական դիվանագիտությունը, մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգանալու լուրջ ներուժ ունեն: Նշվել է, որ փոխգործակցության օրակարգին նոր բովանդակություն եւ դինամիկա հաղորդելու ցանկությունը մեծ է:
Անդրադարձ է կատարվել տնտեսական, զբոսաշրջության, մշակութային, գիտական, կրթական ոլորտներում համագործակցությանը»,- նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան