Հիրոսիման G7-ի գագաթնաժողովի անցկացման համար կծախսի 87,7 մլն դոլար
Հիրոսիմայի պրեֆեկտուրան այս տարվա մայիսին G7-ի գագաթնաժողովը հյուրընկալելու համար կծախսի 11,4 միլիարդ իեն (87,7 միլիոն դոլար), հայտնում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով «Kyodo»-ին:
«2023 ֆինանսական տարում, որը կսկսվի ապրիլի 1-ից, կծախսվի 3,1 միլիարդ իեն (23,8 միլիոն դոլար)։ Ընդհանուր առմամբ, գագաթնաժողովի անցկացման վրա պրեֆեկտուրան կծախսի 11,4 միլիարդ իեն (87,7 միլիոն դոլար)»,- նշում են գործակալությունից։
Միջոցները նախատեսվում է ծախսել անվտանգության, մամուլի շրջագայությունների, այցելությունների վայրերի բարելավման վրա։
2023 թվականին G7-ի նախագահությունը կստանձնի Ճապոնիան։ G7 գագաթնաժողովը տեղի կունենա Հիրոսիմայում մայիսի 19-21-ը։