Ղրիմում ազգայնացվել է ուկրաինացիներին պատկանող մոտ 500 անշարժ գույք
Ղրիմի Պետխորհրդի պատգամավորներն ուրբաթ օրը բանաձեւ են ընդունել օտարերկրյա քաղաքացիների ունեցվածքի ազգայնացման մասին, ցուցակում ներառված է մոտ 500 օբյեկտ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ասել է Պետխորհրդի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը։
Ազգայնացման ենթակա է Սերգեյ Տարուտայի, Իգոր Կոլոմոյսկու, Ռինատ Ահմետովի և Արսենի Յացենյուկի ունեցվածքը։ Ցանկում ներառվել են նաև ուկրաինական 12 բանկերի և «Դինամո Կիև» ֆուտբոլային ակումբի ունեցվածքը։
«Հեռակա քվեարկության ժամանակ Ղրիմի Հանրապետության պետական խորհրդի պատգամավորները որոշում են ընդունել օտարերկրյա քաղաքացիների և Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական գործողություններ իրականացնող պետությունների ունեցվածքի ազգայնացման մասին։ Ցանկում ներառված են մոտ 500 օբյեկտներ, որոնք վերաբերում են տարբեր ձեռնարկություններին և բանկերին, զբոսաշրջային, սպորտային ենթակառուցվածքներին», - գրել է Կոնստանտինովը։
Նա հավելել է, ազգայնացված ձեռնարկությունները կշարունակեն իրենց աշխատանքը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան