Մեսսին հետաձգել է ՊՍԺ-ի ղեկավարության հետ հանդիպումը
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է չերկարաձգել պայմանագիրը փարիզյան ակումբի հետ։ Արգենտինացին հետաձգել է ակումբի ղեկավարների հետ հանդիպումը։ Այս մասին գրում է sport.ru կայքը։
Նշվում է, որ, աղբյուրի համաձայն, Մեսսին երկարաժամկետ հեռանկարում է մտածում ապագայի մասին։ Մինչ դեռ ֆուտբոլիստը չի բանակցել «Բարսելոնայի» և Սաուդյան Արաբիայի ակումբների հետ։
Այս մրցաշրջանում Մեսսին բոլոր մրցաշարերում անցկացրած 23 խաղում դարձել է 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: 35-ամյա արգենտինացու համաձայնագիրը հաշվարկված է մինչև 2023 թվականի ամառ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին