Սուրեն Պարսյան. Փաշինյանի հայտարարությունը Լարսի մասին հանգեցնելու է ապագայում նման իրավիճակների կրկնության
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է.
«ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Վերին Լարսում լոգիստիկ խնդիրներ ունեինք, սակայն շնորհակալ ենք ռուսական կողմին, որ արագ այդ խնդիրները լուծվում են։
Սա այն դեպքում, որ 2022 թվականի ընթացքում հազարավոր բեռնատարներ շաբաթներով հերթերի մեջ էին, բազմաթիվ արտահանողներ մեծ կորուստներ ունեցան ապրանքների փչանալու հետևանքով։ Անշուշտ, այս ամենը կախված է նաև վրացական կողմից։
Ինչևէ, երկրի ղեկավարի նման պահվածքը հանգեցնելու է ապագայում նման իրավիճակների կրկնության։ Ռազմավարական գործընկերոջը չպետք է քծնել տեղի-անտեղի առիթներով, այլ աշխատել հետը փոխշահավետ և փոխդարձ վստահության մթնոլորտում»։
Հարակից հրապարակումներ`
- Գլոբալ առումով վիճակը Լարսում կայունանում է, բեռնատարները միջինը 5-7 օրում անցնում են անցակետը. Արմեն Սիմոնյան
- Վերին Լարսի անցակետում նոյեմբերի 29-ից կավելացվեն ռենտգեն սարքավորումների թիվը. ՏԿԵՆ
- Վարորդները Վերին Լարսում սառած ու քաղցած են, խմելու ջուր չունեն, իսկ Փաշինյանը կնոջ հետ տաք Թունիսում է. Տիգրան Քոչարյան
- Լարսում հերթերի պատճառով թարմ գյուղմթերք ու կաթնամթերք արտահանողները կրել են վնասներ. Վահան Քերոբյան
- Վերին Լարսով սնունդը պետք է անցնի առաջնահերթ.Խաչատուր Սուքիասյան
- Լարսին այլընտրանք կա, անող չկա
- Լարսում՝ խնդիրներ. հայկական բեռնատարները փչացած ապրանքով վերադառնում են Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին