Բաց դռների օր՝ համալսարանական հիվանդանոցի Օնկոլոգիայի կլինիկայում
Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվանն ընդառաջ այսօր՝ փետրվարի 3-ին, ԵՊԲՀ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում բաց դռների օր էր: Օնկոլոգիայի կլինիկայի բժիշկները անվճար խորհրդատվություններ են տրամադրել քաղաքացիներին:
Համալսարանից հայտնում են՝ օնկոլոգիայի կլինիկայի ղեկավար, բժիշկ-ուռուցքաբան, քիմիաթերապևտ, ԵՊԲՀ օնկոլոգիայի ամբիոնի դասախոս Լիլիթ Հարությունյանը նշում է, որ նման նախաձեռնությունները հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակ ունեն:
«Սա ևս մեկ առիթ է խոսելու և տեղեկացնելու մարդկանց քաղցկեղի մասին, կոտրելու կարծրատիպեր, որպեսզի մարդիկ չվախենան ժամանակին դիմել բժշկի, հետազոտվել: Պետք չէ վախենալ հետազոտության արդյունքում խնդրի ի հայտ գալուց: Քաղցկեղի դեպքում վաղ հայտնաբերումը մեծացնում է բարեհաջող բուժման հնարավորությունները, թե ֆիզիկապես, թե ֆինանսապես ավելի հեշտ և թեթեւ է լինում պացիենտների համար»,-ասում է բժիշկը:
Խորհրդատվություններին գրանցվել էին ինչպես նախնական ախտորոշմամբ հիվանդները, այնպես էլ կլինիկայում բուժում ստացողները:
Յուրաքանչյուր բուժառուի հետ մասնագետները քննարկել են առողջական վիճակը, արդեն իսկ իրականացված բուժումը և հաջորդ քայլերի անհրաժեշտությունը:
Կլինիկայի բժիշկները և հոգեբանը պացիենտներին և նրանց հարազատներին օնկոհիվանդների համար աջակցության բրոշուրներ էին պատրաստել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան