Դոլարն արժևորվել է
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 394.08 դրամ` փետրվարի 1-ի համեմատ արժևորվելով 0.44 դրամով։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 398 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 401 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 398 դրամ է, վաճառքը՝ 401.50 դրամ։
Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 426.83 դրամ (արժևորվել է 5.18 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 440 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 433 դրամ է, վաճառքը՝ 440 դրամ։
Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 5.41 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 5.71 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 5.50-5.55 դրամ, վաճառքը` 5.65 դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան