Ինչու է հայ հասարակությունը հիասթափված Ռուսաստանից
Հայ հասարակությունում հիասթափությունը կապված է նրա հետ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո Ռուսաստանը չարձագանքեց այնպես, ինչպես սպասում էր Հայաստանը։ Այս մասին «Հայաստանն ու Ռուսաստան-Արևմուտք գլոբալ առճակատումը. 2022թ. Արդյունքները» թեմայով Երևանում անցկացվող քննարկմանն ասաց ՌԴ ԱԳՆ միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսեյ Տոկարևը։
Նրա խոսքով՝ հասարակությունում մեկը դա անվանում է դավաճանություն, մյուսը կարծում է, որ դաշնակցային հարաբերությունները բավարար արդյունավետ չեն օգտագործվում։ «Դա բերել է հիասթափության, տխրության, նույնիսկ ագրեսիայի Հայաստանում։ Հասարակության համար նաև անհասկանալի է, թե ինչու Ռուսաստանը չի օգնում, երբ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը, ի վերջո մենք դաշնակիցներ ենք և պետք է կանգնենք նրանց կողքին։ Ինչպես հասկանում եմ, այս տրամադրություններ են տարածված հայ հասարակության շրջանում»,- նշեց գիտաշխատողը։
Ալեքսեյ Տոկաևի խոսքով՝ գիտի, որ շատերին զայրացնում է իր ռուս գործընկերների, ինչպես նաև քաղաքական գործիչների մի շարք մոտեցումները ստեղծված իրավիճակում։
Նա նաև նշեց, որ այս ամենից հետո իր համար անհասկանալի է, թե եթե իշխանությունները երկիրը պարտության հասցրեցին, ապա այդ դեպքում ինչու նրանք նորից ընտրվեցին։ «Ըստ լոգիկայի՝ դա կամ այդքան ուժեղ պարտություն չէր հայ հասարակության համար, կամ էլ առաջնորդներն են ուժեղ, որ նրանք նորից մանդատներ ստացան։ Անհասկանալի է, որ ակնհայտորեն պարտվածն ընտրվում է»,- ասաց Տոկաևը։
Հարակից հրապարակումներ`
- Դմիտրի Տրենին. Հարավային Կովկասում շատ բան կախված է Ռուսաստան-Արևմուտք հակամարտության ելքից
- Ռուս քաղաքագետ. Վերադարձ մինչև անցած տարվա փետրվարի 24-ը եղած իրավիճակին չի լինելու
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա