Համբարձում Մաթևոսյանի ազգականը ձերբակալվել է զբոսաշրջիկներին կողոպտելու կասկածանքով
Aravot.am-ի տեղեկություններով, ձերբակալվել է Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Աղասի Մաթևոսյանն ու նրա շրջապատից ևս երեք անձ։ Նրանք կասկածվում են զբոսաշրջիկներին կողոպուտի ենթարկելու մեջ։
Զզբոսաշրջիկները իրենց կողոպուտի ենթարկելու բողոքով դիմել են փողոցում հսկողություն իրականացնող պարեկային ծառայության աշխատակիցներին, վերջիններս էլ ավագանու անդամին և ևս 3 հոգու բերման են ենթարկել Ախուրյանի ոստիկանություն։ Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունը, որ զբոսաշրջիկների բողոքի հիման վրա պարեկային ծառայության աշխատակիցները Ախուրյանի ոստիկանություն բերման են ենթարկել 4 անձի։
Aravot.am-ը գրում է, որ Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Աղասի Մաթևոսյանը նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հոր հորեղբոր որդին է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան