Հռոմի Պապին տեսնելու համար կաթոլիկ ուխտավորներն ինն օր քայլել են
Պատերազմից տուժած Հարավային Սուդան ժամանած Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին տեսնելու համար մի խումբ կաթոլիկ ուխտավորները ինն օր քայլել են, որ հասնեն Ջուբա։ Նրանք ոտքով անցել են մոտ 300 կմ ճանապարհ։
BBC-ի փոխանցմամբ, այժմ 60 հոգուց բաղկացած խմբի անդամներն ապաքինվում են։
«Ոտքերս ցավում են, բայց ես այնքան էլ հոգնած չեմ: Երբ ոգին քեզ հետ է, դու չես հոգնում», - ասել է ուխտավորներից մեկը՝ Նայթ Ռոզ Ֆալեան՝ լիզելով իր ճաքճքած, չորացած շուրթերը:
«Ոչինչ չէր կարող ինձ հետ պահել Ջուբա գալուց: Մենք այստեղ ենք, որպեսզի ստանանք Հռոմի պապի օրհնությունը: Վստահ եմ, որ նրա օրհնությամբ ամեն ինչ կփոխվի մեր երկրի համար»,- ասել է նա BBC-ին:
Երբ մի քանի կմ էր մնում, որ ուխտավորները հասնեն Ջուբա, սկսել են երգել ու պարել, ինչը գրավել է մարդկանց ուշադրությունը։ Ոմանք միացել են խմբին, քանի որ պարն ակտիվ էր: Մյուսները կանգնել են անվտանգ հեռավորության վրա, որպեսզի ճանապարհ բացեն սպիտակ հագուստով և գլխաշորով կանանց խմբի համար: Նրանց կեղտոտ հագուստները, բշտիկներով ոտքերը և ճաքճքած շուրթերը վկայում էին իննօրյա արշավի փորձության մասին, բայց նրանք դեռ պարում էին և ցատկում՝ տոնելու իրենց ձեռքբերումը:
Եկեղեցին Հարավային Սուդանում համարվում է հույսի խորհրդանիշ: Հենց այստեղ են ապաստան փնտրում հակամարտությունների պատճառով տեղահանվածներից շատերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան