ՊԵԿ. Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է 40.2 մլրդ դրամ
2023 թվականի հունվար ամսվա ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 22.1 մլրդ դրամով կամ 15.3%-ով:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ 2023թ. հունվար ամսվա ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է 40.2 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 18.2 մլրդ դրամով կամ 82.6%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան