Ռուս քաղաքագետ. Վերադարձ մինչև անցած տարվա փետրվարի 24-ը եղած իրավիճակին չի լինելու
«Արևմուտքը հիբրիդային պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ, և Ուկրաինան միայն գործիք արևմտյան քաղաքականության իրականամցման համար»,-ասաց ՌԴ արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Դմիտրի Սուսլովը, որը մասնակցում է «Հայաստանն ու Ռուսաստան-Արևմուտք գլոբալ առճակատումը. 2022թ. արդյունքները» թեմայով Երևանում անցկացվող տեսակոնֆերանսին։
Միջոցառումը կազմակերպվել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ու Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամի համագործակցությամբ։
Բանախոսն ընդգծեց՝ 2022-ին պարզ դարձավ, որ այդ հիբրիդային պատերազմը երկարատև է ու էկզիստենցիալ, ընդ որում երկու կողմերի՝ և Ռուսաստանի, և Արևմուտքի համար։
«Ընդհանուր առմամբ գործ ունենք համաշխարհային պատերազմի հետ, որում ընդգրկված են մոտ հիսուն երկիր, որոնց մի խումբը կողմոնորշված է դեպի ԱՄՆ, մյուսները՝ Ռուսաստան, Չինաստան, Իրան։ Պետք է գիտակցել, որ Ուկրաինայի հետ զինված հակամարտության ավարտից հետո, որը կլինի կամ հակամարտության կարհավորման կամ սառեցման ուղիով, Ռուսաստանի ու Արևմուտքի միջև սուր կոնֆրոնտացիան կշարունակվի երկար-երկար տարիներ, և վերադարձ մինչև անցած տարվա փետրվարի 24-ը եղած իրավիճակին չի լինելու առաջիկա մի քանի տասնյամակում»,-ասաց նա։
Քաղաքագետի խոսքով, ստեղծված իրավիճակում կողմերից որևէ մեկի պարտությունը ծանր հետևանքներ է ունենալու, խաղադրույքները Ռուսաստանի համար բարձր են, նրա պարտությունը կնշանակի միջազգային հարաբերություններում, այդ թվում հետխորհրդային տարածքում նրա ազդեցության փլուզում։
«ՆԱՏՕ-ն շատ լավ հասկանում է, որ Ռուսաստանի պարտությունը նշանակում է ոչ միայն զորքերի դուրս բերում պայմանական ասած մինչև 2014 թվականը եղած շփման գծից, այլև ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի փլուզում, հետխորհրդային տարածքում կսկսի պատերազմ բոլորը բոլորի դեմ»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան