Բասկովը, Ալեգրովան, Գազմանովը, Գալուստյանը հայտնվել են Կանադայի պատժամիջոցների ցուցակում
Կանադան պատժամիջոցներ է սահմանել մի շարք ռուս արտիստների և երգիչների, այդ թվում՝ Նիկոլայ Բասկովի, Միխայիլ Բոյարսկու, Օլեգ Գազմանովի, Նադեժդա Բաբկինայի և Իրինա Ալեգրովայի նկատմամբ։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ին։
Ըստ Կանադայի ԱԳՆ-ի՝ Ուկրաինայի հակամարտության պատճառով ձևավորվող պատժամիջոցների ցուցակը համալրել են ընդհանուր առմամբ 38 ֆիզիկական և 16 իրավաբանական անձինք, որոնց Կանադան մեղադրում է «ապատեղեկատվություն և քարոզչություն» տարածելու մեջ:
Ցուցակի «գեղարվեստական» մասում են Միխայիլ Բոյարսկին, Մարատ Բաշարովը, Նիկոլայ Բասկովը, Դիմա Բիլանը, Նիկոլայ Ռաստորգուևը, Օլեգ Գազմանովը, Ալեքսանդր Մարշալը, Պոլինա Գագարինան, Նադեժդա Բաբկինան, Ալեքսանդր Բույնովը, Դանա Բորիսովան, Իրինա Ալեգրովան, Մաքսիմ Ավերինը, Իգոր Բուտմանը, Լարիսա Դոլինան, Դմիտրի Դյուժևը, Վիկտորյա Դաինեկոն, Միխայիլ Գալուստյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կանադան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ՏԱՍՍ-ին, Առաջին ալիքին, RT-ին
- Մարգարիտա Սիմոնյանը, Տիգրան Քեոսայանն ու Ռոման Բաբայանը Ավստրալիայի պատժամիջոցների ցուցակում են