Բորիս Ջոնսոնը և Լիզ Թրասը ծրագրում են վերադառնալ մեծ քաղաքականություն
Մեծ Բրիտանիայի երկու նախկին վարչապետներ Բորիս Ջոնսոնը և Լիզ Թրասը հույս ունեն վերադառնալ մեծ քաղաքականություն, գրում է ՏԱՍՍ-ը` հղում անելով «The Times»-ի։
Ըստ աղբյուրի՝ Թրասը մտադիր է հեռակա վեճի մեջ մտնել կառավարության ներկայիս ղեկավար Ռիշի Սունակի հետ՝ հոդված հրապարակելով հարկային բեռը նվազեցնելու և երկրում ապրանքների ու ծառայությունների արտադրությունն ակտիվորեն խթանելու անհրաժեշտության մասին: Ինքը՝ Թրասը, պատրաստվում էր հենց այդպիսի քաղաքականություն վարել՝ լինելով իշխանության ղեկին, սակայն խուճապ առաջացրեց շուկաներում, քանի որ նրա ծրագիրը երկրի համար չափազանց մեծ բյուջետային ծախսեր էր պահանջում։
«Նա կարծում է, որ պարտվել է ճակատամարտում, բայց դա երկար խաղ է», - պարբերականին հայտնել է նախկին վարչապետի թիմակիցներից մեկը։ «The Times»-ի մեկ այլ զրուցակցի խոսքով՝ Թրասը կարծում է, որ կարող էր գլխավորել Պահպանողական կուսակցությունը 2024 թվականի համընդհանուր ընտրություններում նրա պարտության և Սունակի հետագա հրաժարականի դեպքում:
Սոցիալագիական հարցումներն արդեն երկար ժամանակ ցույց են տալիս, որ իշխող Թորիի կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում իր համար շատ վատ արդյունք ցույց կտա և կհայտնվի ընդդիմության մեջ:
Պարբերականը նշում է, որ ղեկավար դերերին վերադառնալու հույսը չի կորցնում նաև Ջոնսոնը, որն այս շաբաթ ԱՄՆ կատարած այցի ժամանակ Սունակի կառավարությանը կոչ է արել ավելի վճռական քայլեր ձեռնարկել ուկրաինական ուղղությամբ:
Նրա կարծիքով՝ և Լոնդոնը, և Վաշինգտոնը, և Կիևի մյուս դաշնակիցները չպետք է հապաղեն Ուկրաինայի զինված ուժերին կործանիչներ, հեռահար հրթիռներ և այլ սպառազինություններ փոխանցելու հարցում, որոնք կարող էին օգնել Ուկրաինային մարտի դաշտում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան