Թևանյան. Այո՛, հարցեր կան նաև Ռուսաստանին, բայց դրանք պետք են լուծումներ գտնելու, ոչ թե թշնամանալու
«Հայաստանում հակառուսական հիստերիան, հայ–ռուսական հարաբերությունների փչացումը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ է տեղի ունենում»,-նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
Նա այսօր ասնակցում էր «Հայաստանն ու Ռուսաստան-Արևմուտք գլոբալ առճակատումը. 2022թ. արդյունքները» թեմայով Երևանում անցկացվող տեսակոնֆերանսին։
Միջոցառումը կազմակերպվել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ու Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամի համագործակցությամբ։
Թևանյանի խոսքով, նույն մարդու նախաձեռնությամբ Հայաստանը դառնում է Արևմուտք–Ռուսաստան բախման թատերաբեմ, որից շահելու են Թուրքիան ու Ադրբեջանը։
«Այո՛, հարցեր կան նաև Ռուսաստանին, բայց այդ հարցերը պետք են պատասխաններ ու լուծումներ գտնելու, այլ ոչ թե թշնամանալու համար։
Ի դեպ, երբ Ռուսաստանում զարմանում են Հայաստանում հակառուսական տրամադրություններից, պետք է նաև իրենք իրենց հարցեր տան։ Այսօր տեղի ունեցած քննարկմանը բաց խոսակցություն ենք ունեցել մեր ռուս գործընկերների հետ»,-գրում է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը պետք է սովորի առաջ տանել իր և իր դաշնակիցների շահերը. Հայկ Խալաթյան
- Ինչու է հայ հասարակությունը հիասթափված Ռուսաստանից
- Դմիտրի Տրենին. Հարավային Կովկասում շատ բան կախված է Ռուսաստան-Արևմուտք հակամարտության ելքից
- Ռուս քաղաքագետ. Վերադարձ մինչև անցած տարվա փետրվարի 24-ը եղած իրավիճակին չի լինելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան