Կարեն Բեքարյան. Եթե հասած լինեինք քաղհասարակության զարգացմանն ազգային կապիտալի միջոցով, ուրիշ պատկեր կունենայինք
«Քաղհասարակության կայացման առումով մենք հասանք այն աստիճանի, երբ օրինակ հասանք Հայաստանում սեփական բիզնեսը դառնում է քաղհասարակության պատվիրատուն երկրի ամենակարևոր օրակարգերի հետ կապված»,-ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը Aysor.am-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, սա նշանակում է, որ խնդիրը ձևավորվում է ոչ միայն, եթե չասենք միայն արտաքին ֆինանսավորմամբ ու որոշակի շահերի ներմուծմամբ, այլ ազգային կապիտալի մասնակցությամբ։
«Հավատացեք՝ չհասանք դրան։ Մենք հիմա էլ հասած չենք այս հասունության։ Ես բ ացառություններով պետք է ասեմ, ընդունել ենք մի բանաձև, որ վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը։ Բա այս պարագայում քաղհասարակության կայացումից ակնկալիքների ի՞նչ դաշտ պետք է մտնես, իրենց ի՞նչ օրակարգ սպասարկելու դաշտ պետք է մտնես, գումարած դրան, 2018-ի դեպքերից անմիջապես հետո գործոց, անվանվող, իրական, ոչ իրական քաղհասարակության հիմնական ակտիվը դարձավ իշխանություն։ Թողնենք մի կողմ, ով էր պատվեր կատարող, ով էր խնդրին տիրապետում, բայց մի հատ էլ չեղած դաշտը լրիվ անապատի վերածվեց»,-ասաց Բեքարյանը։
Նա համոզված է, եթե անկախության տարիներին հասած լինեինք քաղհասարակության զարգացմանը ազգային կապիտալի ու ռեսուրսի միջոցով, ուրիշ պատկեր կունենայինք։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան