Կարեն Բեքարյան. Բավականին լուրջ հարցադրումներ կան Ռուսաստանի ԱԳ նախարարին, բայց սա նաև հետևանք է
«Ոչ բնականաբար, չեմ ընդունում Լավրովի մեղադրանքը»,- Aysor.am-ին տված հարցազրույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որպես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին անդամ ընդունո՞ւմ է ՌԴ ԱԳ նախարարի այն մեղադրանքը, որ Հայաստանի նախկին իշխանությունը չի ընդունել ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ առաջարկված փոխզիջումային տարբերակները։
Բեքարյանն ընդգծեց՝ դրանք այնպիսի նրբության հարցեր են, որ չի կարելի խոսել բազմակետերով, ինչը մանիպուլյացիաների տեղիք է տալիս։
«Պետք է նաև հասկանալ, թե ինչ թեմայի մասին ես խոսում, այն իր տակ ինչ գին ու արժեք է ունեցել և ունի, ինչը Լավրովը չարեց»,-ասաց կենտրոնի ներկայացուցիչը։
Բեքարյանի խոսքով, Ռուսաստանի հետ դաշնակցային, գործընկերային հարաբերությունները թղթի վրա կան, իսկ իրականում՝ ոչ։
«Իրավական տեսանկյունից դրանք կան, քաղաքական տեսանկյունից դրանք չկան՝ սրանից բխող բոլոր հետևանքներով։ 2018-ից ի վեր այդ հարաբերությունների խզման համար ամեն հնարավորն արել ենք, իհարկե, սա որևէ կերպ չի արդարացնում Լավրովին, բավականին լուրջ հարցադրումներ կան Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին, պետական մյուս մարմիններին, բայց սա նաև հետևանք է այն ամենի, ինչ արվել է այս տարիներին կոնկրետ այս իշխանության կողմից, եթե ոչ առաջին հերթին նրա կողմից»,-ասաց«Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Իսկ Լավրովը եկել էր ասեlլու, որ Արցախից մի հրաժարվեք, մենք կօգնենք
- Նաիրա Զոհրաբյան. Какая муха вас укусила, Сергей Викторович?
- Լավրովը սխալվում է. Ալմաթայի հռչակագրի ստորագրումից առաջ ԼՂ-ն այլևս Ադրբեջանի կազմում չէր. Աշոտյան
- Նաիրիա Կարապետյան. Ինչո՞ւ պետք է Լավրովը Նիկոլից ավելի «հայ» լինի
- Ղազինյան. Լավրովը որոշեց ասել այն, ինչը չէր կարելի ասել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին