Ռուսաստանը պետք է սովորի առաջ տանել իր և իր դաշնակիցների շահերը. Հայկ Խալաթյան
«Քննարկման ժամանակ նշվեց հայկական կողմից որոշակի պատրանքների մասին՝ կապված ՀԱՊԿ-ի հետ, բայց ես պետք է նշեմ, որ այդ պատրանքները ստեղծվել են նաև Ռուսաստանի շնորհիվ»,- հայտարարեց լրագրող Հայկ Խալաթյանը, որը մասնակցում է «Հայաստանն ու Ռուսաստան-Արևմուտք գլոբալ առճակատումը. 2022թ. արդյունքները» թեմայով Երևանում անցկացվող քննարկմանը։
Նրա խոսքով՝ 15-20 տարի շարունակ Ռուսաստանի կողմից հայտարարություններ են հնչել, որ Մոսկվան պատասխանատվություն չի կրում արցախյան հակամարտության համար, բայց եթե հանկարծ ինչ-որ բան լինի Հայաստանին, վստահ եղեք, որ Ռուսաստանը կօգնի։ Նա նաև հիշեցրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններն այդ կապակցությամբ։
Հայկ Խալաթյանը նշեց նաև՝ հայկական կողմի հիասթափությունը կապված է նրա հետ, որ ռուս փորձագետները, պաշտոնյաները ևս տասնամակներ շարունակ ասել են այդ մասին։
Նա նաև անդրադարձավ ՀԱՊԿ-ին։ «Այն հարցը, թե ինչ է սպասվում հետագայում ՀԱՊԿ-ին, մենք առաջիկա տարիներին կտեսնենք՝ ՀԱՊԿ-ը դառնում է իրական ռազմաքաղաքական միություն, թե կլինի ԵԱՀԿ-Ինտերպոլի խառնուրդը, որը կզբաղվի այնպիսի հարցերով, ինչպիսիք են թմրավաճառների դեմ պայքարը, խաղաղապահ զորավարժությունները և այլն։ Ռուսաստանը պետք է սովորի առաջ տանել իր և իր դաշնակիցների շահերը, քանի որ յուրաքանչյուր երկիր ուժեղ է իր դաշնակիցների հետ»,- ասաց Հայկ Խալաթյանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի գլխավոր խնդիրը այս առճակատման մեջ ոչ միայն ԱՄՆ-ն է, այլ հավաքական Արևմուտքը։ «Ռուսաստանը պետք է ցույց տա, որ իր հետ ընկերանալը ձեռնտու է, իսկ չընկերանալը ոչ ձեռնտու և խնդրահարույց»,- ընդգծեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ինչու է հայ հասարակությունը հիասթափված Ռուսաստանից
- Դմիտրի Տրենին. Հարավային Կովկասում շատ բան կախված է Ռուսաստան-Արևմուտք հակամարտության ելքից
- Ռուս քաղաքագետ. Վերադարձ մինչև անցած տարվա փետրվարի 24-ը եղած իրավիճակին չի լինելու