«Հրապարակ». Դիջեյ Էդոյին որոշել են փոխարինել Սարգիս Խանդանյանով
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ն Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում դիջեյ Էդոյին՝ Էդուարդ Աղաջանյանին, որոշել է փոխարինել նախկին լրագրող, հեղափոխությունից հետո պատգամավոր դարձած Սարգիս Խանդանյանով։ Նրա թեկնածությունը երեկ պաշտոնապես ներկայացվել է ԱԺ խորհրդին, և խորհրդարանը եկող շաբաթ մեկնարկող հերթական նիստերին փակ-գաղտնի ընտրությամբ Խանդանյանին կընտրի հանձնաժողովի նախագահ։
Գալիք նստաշրջանը բավականին հագեցած կլինի՝ ընդդիմադիր երկու պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցը ևս օրակարգում է։
Բացի այդ, «Հայաստան» խմբակցությունը որոշել է փետրվարի 7-ին բանակի խնդիրների վերաբերյալ հրատապ քննարկում հրավիրել և պահանջել է, որ ներկա գտնվի նաև պաշտպանության նախարարը։ Երեկ ԱԺ խորհրդի հաստատմանը երկու տասնյակից ավելի նախագիծ է ներկայացված եղել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան