ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ հարևան չունենալու մասին հայտարարության պատճառով Ճապոնիայի վարչապետն ազատել է օգնականին
Նույնասեռականների մասին հայտարարության պատճառով Ճապոնիայի վարչապետն ազատել է իր՝ տնտեսության, առևտրի ու արդյունաբերության հարցերով օգնականին։
«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան ասել է. «Ես շատ լուրջ եմ վերաբերվում այդ հարցին, ուստի որոշեցի հեռացնել նրան զբաղեցրած պաշտոնից: Բնական է, որ ես պատասխանատվություն եմ զգում նրա նշանակման համար»։
Նախօրեին լրագրողների հետ ոչ պաշտոնական զրույցի ժամանակ վարչապետի օգնական Արայը ասել էր, որ ԼԳԲՏ զույգերի «հարեւանությամբ չի ցանկանա ապրել» և «նույնիսկ նրանց տեսնելուց կզզվի»։
Սկանդալային խոսքերից կարճ ժամանակ անց Արայը ներողություն է խնդրել ոչ տեղին հայտարարությունների համար՝ շեշտելով, որ դա «անձնական կարծիք է», և «վարչապետն այդպես չի մտածում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան