Մակրոնը Պուտինին հիմնականում զանգահարում է Զելենսկու խնդրանքով. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անն-Կլեր Լեժանդրը RTVi-ին տված հարցազրույցում հայտնել է, որ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքով, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
«Պարոն Մակրոնը նախագահ Պուտինին զանգահարում է հիմնականում նախագահ Զելենսկու խնդրանքով, և միշտ մեր դաշնակիցների հետ համաձայնեցնելով՝ երկխոսության ուղիները պահպանելու համար»,- ասել է նա։
Լեժանդերը նաև հավելել է, որ Զելենսկու խնդրանքով Մակրոնը Պուտինի հետ քննարկել է Զապորոժիեի շրջանի Էներգոդարում գտնվող ատոմակայանի հետ կապված հարցեր, ինչի շնորհիվ հաջողվել է այնտեղ դիտորդներ ուղարկել ՄԱԳԱՏԷ-ից:
Հունվարի սկզբին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Պուտինն ու Մակրոնը պահպանում են շփումները, «երկխոսության մեջ այժմ դադար կա, սակայն նախորդ փուլում շփումը շատ օգտակար էր և շատ կառուցողական՝ չնայած առկա բոլոր, այդ թվում՝ խորը տարաձայնություններին»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան