Չինաստան արձագանքել է Բլինքենի՝ Պեկին չայցելելու որոշմանը
Չինաստանը չի ընդունում օդապարիկային իրավիճակի շուրջ անհիմն շահարկումներն ու աղմուկը: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ, Կենտրոնական արտաքին գործերի հանձնաժողովի աշխատակազմի տնօրեն Վան Ինն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ զրույցում։
«Չինաստանը պատասխանատու երկիր է և միշտ խստորեն պահպանում է միջազգային իրավունքը»,-ըստ այդ երկրի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության, ասել է քաղաքական գործիչը։
Կողմերը քննարկել են, թե ինչպես կարելի է հանգիստ և պրոֆեսիոնալ կերպով վերաբերվել անկանխատեսելի իրավիճակներին և պահպանել փոխգործակցությունը:
Վան Ինը կողմ է արտահայտվել, որ Վաշինգտոնը և Պեկինը պահպանեն փոխգործակցությունը՝ խուսափելով «սխալ դատողություններից»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան