Սամվել Ղազարյանն ու Գոռ Այվազյանը՝ Վրաստանի բռնցքամարտի չեմպիոններ
Բաթումիում շարունակվում է բռնցքամարտի առաջնությունը: Այսօր՝ փետրվարի 4-ին, առաջնության եզրափակիչ փուլն է։
Jnews.am-ի փոխանցմամբ, առաջնության նախորդ օրերի արդյունքներով, եզրափակիչ փուլ դուրս են եկել 3 մարզիկ երիտասարդների խմբից, 4 մարզիկ մեծահասակների խմբից։ Երիտասարդական խմբից Սամվել Ղազարյանը և Գոռ Այվազյանն արդեն չեմպիոն են դարձել, իսկ Պավլիկ Եղոյանը գրավել է պատվավոր, երկրորդ հորիզոնականը։
Երիտասարդների խմբում ախալքալաքցիների ելույթներն ավարտվել են, արդյունքում ունենք երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ։
Մեծահասակների խմբում կպայքարեն Արտյոմ Յորդանյանը, Արտյուշ Գոմցյանը, Արմեն Գրիգորյանը, Արամ Խռիկյանը: Արշակ Էլիզբարյանը նվաճել էր բրոնզե մեդալ կիսաեզրափակչում։
Ավելի վաղ Jnews-ը գրել էր, որ Երիտասարդական խմբից Գոռ Այվազյանն արդեն չեմպիոն է դարձել՝ հաղթելով իր մրցակցին, Ռուսթավին ներկայացնող Ռոման Գուսեյնովին։
Հիշեցնենք, որ հունվարի 30-ից փետրվարի 4-ը Վրաստանում անցկացվում է բռնցքամարտի առաջնություն, որին մասնակցում են նաև ախալքալաքցի մարզիկներ: