Սպերցյանը հայտնել է Եվրոպայում խաղալու ցանկության մասին
Հայաստանի հավաքականի և «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը լրագրողներին ասել է, որ ցանկություն ունի խաղալու Եվրոպայում, սակայն առայժմ մնում է կրասնոդարյան ակումբում, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
«Ես, ինչպես և բոլորը, առաջարկների և ինչ-որ տեղ իմ տեղափոխման մասին կարդացել եմ մամուլից։ Ես անձամբ ոչինչ չգիտեմ, ինձ ոչ ոք չի զանգահարել։ Ես այստեղ եմ՝ «Կրասնոդար» ՖԱ-ում։ Իմ ապագայի հետ կապված ես ոչ մեկի հետ չեմ խորհրդակցել և չեմ խորհրդակցում, բայց ցանկություն կա խաղալ Եվրոպայում»,- ասել է Սպերցյանը։
Կիսապաշտպանն անդրադարձել է նաև Սոչիի հետ հանդիպման հայտացուցակում իր բացակայությանը և խոսել նոր գլխավոր մարզիչ Վլադիմիր Իվիչի մասին։ «Բաց թողեցի հանդիպումը, քանի որ մարզման ժամանակ թեթև վնասվածք ունեի: Ինչ վերաբերում է նոր գլխավոր մարզչին, ապա մենք նոր ենք ծանոթանում նրա հետ»,- հավելեց Սպերցյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան