«Փաստ». Ո՞ւմ վարկանիշն է բարձր կամ ցածր. հարցումներ
«Փաստ» թերթը գրում է.
«Նախօրեին GALLUP International Association-ը հրապարակել է հերթական հարցման արդյունքները, որոնք այս անգամ վերաբերում են Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի արգելափակմանը: Ի հեճուկս Ադրբեջանի ու նաև հայաստանյան որոշ շրջանակների, Հայաստանի ազգաբնակչության (հարցվածների) մեծամասնությունը շատ հստակ է եղել իր դիրքորոշման մեջ՝ պատասխանելով «Ձեզ համար ընդունելի է արդյո՞ք Արցախի բնակչության՝ ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումը Ադրբեջանի կազմում» հարցին՝ ցույց տալով, որ գոնե այս հարցում հասարակությունը տարակարծություններ փաստացի չունի:
Եթե 2022 թ. նոյեմբերին ընդհանրապես անընդունելի է համարել 80,4 տոկոսը և «ավելի շուտ ընդունելի չէ»՝ 3,2 տոկոսը, ապա 2023 թ. հունվարին այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 94,2 և 3,2 տոկոս:
Ուշագրավ պատկեր է ստացվել ստեղծված իրավիճակում Հայաստանի և Արցախի իշխանությունների գործունեության գնահատականի առումով: Արցախի իշխանությունների պարագայում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ստացել է 2,2 միավոր (առավելագույնը՝ 5), իսկ պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ 3,7: Հետաքրքիր է, որ եթե Վարդանյանի «գնահատականը» ամենաբարձրն է Հայաստանի ու Արցախի՝ հարցմանը «մասնակցող» բոլոր իշխանավորների արդյունքներից, ապա Հարությունյանինը ամենացածրն է:
Ի դեպ, Հայաստանում այս ասպեկտով ամենաբարձր վարկանիշը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանինն է, որն ունի 2,8 միավոր և գերազանցում է նաև Նիկոլ Փաշինյանին: Ինչպես երևում է, իր արդյունքն է սկսել տալ Հայաստանի իշխանությունների ու մերձիշխանական առանձին շրջանակների կողմից մեղավորությունը ռուս խաղաղապահների «գրպանը գցելու» և, ընդհանրապես, ակտիվ հակառուսականության քարոզչությունը:
Մասնավորաբար, եթե պատերազմից հետո՝ 2020 թ. նոյեմբերին Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումը «լիովին դրական» ու «ավելի շուտ դրական» էր գնահատում հարցվածների 81,5 տոկոսը, ապա հիմա արդեն՝ ընդամենը 50,4 տոկոսը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են