Հերիք է սիրաշահեք բռնապետներին. Ֆրանսիացի պատգամավոր
Ֆրանսիացի պատգամավոր Անն-Լոուրենս Պետելը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին և ԵՄ էներգետիկ հարցերի հանձնակատար Քադրի Սիմսոնին կոչ է արել դադարել սիրաշահել բռնապետներին։
Գրառմամբ նա արձագանքել է Սիմսոնի՝ Ադրբեջան կատարած այցի վերաբերյալ գրառմանը։
«Հերիք է աջակցեք բռնապետներին, ամաչացնեք Եվրամիությունը։ Մեզ ադրբեջանական գազ պետք չէ։ Մենք պետք է վերականգնվող էներգիա արտադրենք ԵՄ-ում և պետք է աջակցենք հայկական ժողովրդավարությանը»,- գրել է Պետելը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան