30-ամյա Բոբին դարձել է աշխարհի ամենածեր շունը և հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում
Պահապան շների ցեղատեսակի 30-ամյա շունը՝ Բոբի անունով, ճանաչվել է պատմության մեջ ամենածերը և հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում։ Այս մասին գրում է «Լենտա. ռու»-ն։
Բոբին ամբողջ կյանքն ապրել է պորտուգալական Լեյրիա քաղաքից ոչ հեռու գտնվող գյուղում։ Շան տերը՝ 38-ամյա Լիոնել Կոստան, նրան այլ ձագերի հետ միասին գտել է հոր հետ այն շինությունում, որտեղ նրանք վառելափայտ էին պահում։
Լիոնելը եղբայրների հետ պահել է Բոբիին, որը դարձել է նրանց լավագույն ընկերը: Այժմ շան համար դժվար է քայլել, ուստի նա գրեթե ամբողջ ժամանակն անցկացնում է տան բակում՝ չորս տնային կատուների հետ: Շան տեսողությունը նույնպես վատացել է. զբոսանքների ժամանակ նա հաճախ է բախվում խոչընդոտների։ Բոբին շատ է հանգստանում և սիրում է պառկել բուխարիի մոտ։
Շունն այժմ 30 տարեկան 268 օրական է։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան