Ս. Ավետարանը և Ս. Սարգսի մասունքակիր աջը բերվել են առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի
Այսօր՝ փետրվարի 4-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինակիցների տոնը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից հայտնում են՝ տոնի առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ եկեղեցի բերվեց Ս. Սարգսի մասունքակիր աջը: Իսկ Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանից առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի բերվեց 17-րդ դարում Ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը: Ձեռագիրը գրվել է 1693 թվականին Ավետիսի կողմից՝ Աննայի պատվերով։
Ս. Ավետարանը և Ս. Սարգսի աջը մնալու են եղեղեցում մինչ երեկոյան ժամերգությունը: Հավարտ Ս. Պատարագի՝ սուրբ մասունքներով օրհնություն կբաշխվի հավատավոր ժողովրդին:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊ-ում պահվում է անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» սրբանկարը
- Թանգարանների անակնկալները՝ երիտասարդներին և սիրահար զույգերին
- Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրը կնշվի փետրվարի 4-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան