Երկրաշարժից հետո ԵՄ-ն, ի տարբերություն Թուրքիայի, օգնություն չի ցուցաբերում Սիրիային, քանի որ նման խնդրանք չի ստացել
Եվրամիությունը օգնություն չի ուղարկում Սիրիա երկրաշարժի հետևանքները վերացնելու համար, քանի որ Արաբական Հանրապետության իշխանություններից համապատասխան հարցում չի ստացել։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Բալաշ Ուիվարին։
«Մենք չենք ակտիվացրել Սիրիայի համար քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը (ապահովում է ԵՄ միջազգային օգնության համակարգումը), քանի որ Դամասկոսից նման հարցում չենք ստացել»,-ասել է նա։
Ըստ Ուիվարի՝ Եվրամիությունը փետրվարի 6-ի առավոտյան գործարկել է Թուրքիային աջակցելու քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը, ԵՄ 10 պետություններից երկիր են ուղարկվել փրկարարական խմբեր, և ևս երեքն իրենց առաջարկներ են ներկայացրել Թուրքիայի կառավարությանը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան մերժել է Իլոն Մասկի օգնության առաջարկը
- Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել
- Փաշինյան. Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել Թուրքիային
- Սիրիայում երկրաշարժի զոհերի թվում հայեր կան
- Թուրքիա. ավերիչ երկրաշարժի հետևանքները
- Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 100-ի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին