Թուրքիան ցնցած երկրաշարժն ունեցել է 130 ատոմային ռումբի ուժ
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ մեկնաբանություններով է հանդես եկել թուրք պրոֆեսոր, անվանի երկրաշարժագետ և երկրաֆիզիկոս Օվգյուն Ահմեդ Էրջանը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ Սիրիային սահմանակից Քահրամանմարաշ նահանգում տեղի ունեցած երկրաշարժն ունեցել է 130 ատոմային ռումբի ուժ։
«Երկրաշարժի վայրը չորս հիմնական խզվածքների միացումն է։ Մեռյալ ծովի խզվածք, Արևելյան Անատոլիայի խզվածք, Արաբական վահան և Կիպրոսի աղեղ: Դա ամենամեծ երկրաշարժն էր, որը կարող էր տեղի ունենալ Օսմանիյեի եռանկյունում»,- մասնագիտական պարզաբանումներ է տվել պրոֆեսոր Էրջանը։
Նա կոչ է արել, որ ողջ մնացածները հեռանան փլատակներից, քանի որ ուժեղ հետցնցումներ են դեռ լինելու։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիան՝ երկրաշարժից հետո
- Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 2824 շենք է փլուզվել
- Երկրաշարժից վնասվել են Հալեպի Կիլիկյան ճեմարանը և Մխիթարյան վարժարանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին