Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։ «Մոսկվա-24-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են սեյսմոլոգները:
Երկրաշարժի մասին տեղեկատվությունը ստացվել է Երևանի ժամանակով 14:24-ին: Այն տեղի է ունեցել Քահրամանմարաշ քաղաքից 59 կմ դեպի հյուսիս-արեւելք։ Օջախը ընկած էր երկու կիլոմետր խորության վրա։
Երկրաշարժը զգացվել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։
Նշվում է նաև, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են Դամասկոսում, Լաթաքիայում և Սիրիայի այլ նահանգներում։
Տեղեկացնենք նաև, որ Երևանի ժամանակով ժամը՝ 14:24-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.05⁰ և արևելյան երկայնության 37.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա՝ Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 7․7 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 3 բալ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Երկրաշարժից Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց և Քեսապի Ս. Աստվածածին եկեղեցիները նյութական վնասներ են կրել
- CNN. Երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 670-ի
- Դիարբեքիրում փլատակներից դուրս են բերել ողջ մնացած 7 տարեկան երեխայի
- Սիրիայում երկրաշարժի զոհերի թվում հայեր կան
- Թուրքիա. ավերիչ երկրաշարժի հետևանքները
- Տեսախցիկները ֆիքսել են Թուրքիայի Դիարբեքիրում երկրաշարժի հետևանքով բարձրահարկ շենքի փլուզման պահը
- Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 100-ի
- Թուրքիայում հզոր երկրաշարժի հետևանքով կան զոհեր և ավերածություններ
- Երկրաշարժ` Հայաստան-Վրաստան սահմանային գոտում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին