Երկրաշարժից Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց և Քեսապի Ս. Աստվածածին եկեղեցիները նյութական վնասներ են կրել
Սիրիայում գրանցված երկրաշարժի հետևանքով Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց Մայր Եկեղեցին նյութական թեթև վնասներ է կրել: Այս մասին գրում է «Հայերն այսօր»-ը։
«Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Չիլափոշեան-Պողիկեանի ներկայացմամբ, Սիրիայում երկրաշարժի հետևանքով ժամը 12։30-ի դրությամբ զոհերի թիվը հասել է 390-ի, վիրավորներինը՝ ավելի քան 600-ի։ Զոհերի թվում կան հայազգի քաղաքացիներ։
«Գանձասար»-ը գրում է, որ երկրաշարժը զգացվել Քեսապի և շրջակա գյուղերում։ Ցնցումների հետևանքով Քեսապում զոհեր չկան։ Արձանագրվել են միայն նյութական վնասներ։ Քեսապի Ս. Աստվածածին եկեղեցին թեթև վնասներ է կրել։
Հիշեցնենք, որ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում ժամը 04։17-ին տեղի է ունեցել 7,4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում։ Թուրքական իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժն ուղեկցվել է 32 հետցնցումներով, որոնցից ամենաուժեղը եղել է 6,6 մագնիտուդով։
CNN-ի հաղորդմամբ, Թուրքիայում ու Սիրիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է 670 մարդ, հազարավոր մարդիկ վնասվածքներ են ստացել։
Ավերածություններ կան նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել
- CNN. Երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 670-ի
- ՀՀ ԱԳՆ. Հալեպում զոհվածների թվում են ազգությամբ երկու հայեր
- Սիրիայում երկրաշարժի զոհերի թվում հայեր կան
- Թուրքիա. ավերիչ երկրաշարժի հետևանքները
- Տեսախցիկները ֆիքսել են Թուրքիայի Դիարբեքիրում երկրաշարժի հետևանքով բարձրահարկ շենքի փլուզման պահը
- Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 100-ի
- Թուրքիայում հզոր երկրաշարժի հետևանքով կան զոհեր և ավերածություններ