WSJ. Ռուսաստանն ու Իրանը նախատեսում են Ելաբուգայում ԱԹՍ-ների գործարան կառուցել
Ելաբուգայում կամիկաձե անօդաչուների գործարան կարող է հայտնվել: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, գրել է ամերիկյան The Wall Street Journal-ը։ Պարբերականի տվյալներով՝ հունվարին Թաթարստանի այդ քաղաքն է այցելել Իրանի պատվիրակությունը՝ օգնելու սկսել անօդաչու սարքերի արտադրությունը։ Գործարանը կունենա տարեկան 6000 անօդաչու թռչող սարքի արտադրողականություն և կարտադրի իրանական «Շահեդ-136» անօդաչու թռչող սարքերի ավելի արագ և հեռահար տարբերակները: ԱՄՆ-ը բազմիցս հայտարարել է, որ Թեհրանը դրանք մատակարարում է Մոսկվային հատուկ գործողության մեջ օգտագործելու համար։ Կրեմլը հերքել է այս տեղեկությունը։
Մոսկվան և Թեհրանը մտադիր են համատեղ գործարան կառուցել մարտական անօդաչու թռչող սարքերի արտադրության համար, որոնք կօգտագործվեն Ուկրաինայի հատուկ գործողության գոտում։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ին մոտ կանգնած բարձրաստիճան պաշտոնյաներին։
Հրատարակության համաձայն՝ հունվարի սկզբին պատվիրակությունը Իրանից մեկնել է Ռուսաստան՝ տեսնելու ապագա գործարանի տեղը և քննարկելու նախագծի մեկնարկի մանրամասները: Ձեռնարկությունը պետք է կառուցվի Թաթարստանի Ելաբուգայում, որի հզորությունը կկազմի տարեկան 6000 կամիկաձե մարտական անօդաչու թռչող սարք։
Ըստ WSJ-ի՝ իրանական պատվիրակությունը ներկայացնում էին բրիգադային գեներալ Աբդոլլահ Մեհրաբին, ով ղեկավարում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերը, և իրանական «Quds Aviation Industry» ընկերության գործադիր տնօրեն Գասեմ Դամավանդիանը՝ մարտական անօդաչու սարքեր հիմնական մշակողը և արտադրողը:
ԱՄՆ իշխանությունները Մոսկվայի և Թեհրանի միջև մարտական անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն ստեղծելու բանակցությունների մասին նախազգուշացրել էին դեռ անցյալ տարվա դեկտեմբերին։ Այժմ, ըստ թերթի, բանակցությունները ձևավորվել են կոնկրետ պլաններով։
Հարակից հրապարակումներ`
- Թեհրանը հայտարարել է, որ Կիևը չի ներկայացրել ՌԴ-ի կողմից իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման ապացույցներ
- Ռուսաստանի ԶՈւ-երում կհայտնվեն իրանական ԱԹՍ-ներ, որոնք ավելի հզոր են, քան «Geran-2»-ը. Փորձագետ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան