Վրաստանը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ Javelins-ի լրացուցիչ խմբաքանակ գնելու համար
Վրաստանի իշխանությունները բանակցություններ են վարում ԱՄՆ-ի հետ՝ Գերմանիայից, Իսպանիայից և Շվեդիայից Javelin հակատանկային հրթիռային համակարգերի հավելյալ խմբաքանակի, ինչպես նաև այլ զրահաթափանց զենք գնելու համար։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին երկուշաբթի օրը հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը՝ պաշտպանության նախարարության ղեկավարության հետ խորհրդակցությունների արդյունքներով։
«Խորհրդակցությանն ուշադրություն է դարձվել զրահաթափանց սպառազինության գծով կարողությունների զարգացման նախագծերին: Գերմանիայի և Իսպանիայի հետ պայմանագրեր են կնքվել զրահաթափանց համակարգերի գնման համար, բանակցություններ են տարվում ԱՄՆ-ի հետ լրացուցիչ քանակությամբ Javelins գնելու համար։ Գնումներ կատարելու համար բանակցություններ են ընթանում նաև շվեդական Carl Gustaf ընկերության հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ հանրապետության ղեկավարությունը նախատեսում է գնել նաև փոքր հեռահարության զենիթահրթիռային համակարգեր և շարժական ՀՕՊ համակարգեր։
Առաջին անգամ 2017 թվականին ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Վրաստանին Javelin հակատանկային հրթիռային համակարգերի համար 410 հրթիռների և 72 կառավարման կայանների վաջառքի մասով, որի համար ստացել է 75 միլիոն դոլար։ Մատակարարումները սկսվել են 2018 թվականի հունվարին և ավարտվել 2019 թվականին։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստան ID քարտերով և ԱՄԷ առանց վիզա մուտք գործել հնարովոր է պետությունների կողմից վավերացվելուց հետո
- Վրաստանում ՀՀ դեսպանը Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի ռեկտորի հետ քննարկել են մշակութային հարցեր
- Վրաստանի ընդդիմությունը ցանկանում է կրճատել Երկրում ռուսաստանցիների առանց վիզայի ռեժիմի ժամկետը
- Վրաստանը և Ռումինիան Սև ծովի հատակով կմիանան 1,2 հազար կմ երկարությամբ թվային մալուխով
- Վրաստանի և Հայաստանի քաղաքացիները դեռևս չեն կարող սահմանը հատել նույնականացման քարտերով
- ԵԽԽՎ-ն կոչ է անում Վրաստանի իշխանություններին իրականացնել 12 հանձնարարականները
- ԱՄՆ պաշտոնյայի այցը Վրաստան ԱՄՆ լոգիստիկայում Վրաստանի դերի մեծացման ազդանշան է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան