Բուք, ձյուն, մերկասառույց. Վիճակը Հայաստանի ճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար։
Դժվարանցանելի են Ամասիա-Եղնաջուր, Ամասիա-Բերդաշեն, Գյումրի-Ամասիա, Լանջիկ-Մաստարա (բուք) և Լանջիկ-Թալին (բուք) ավտոճանապարհները:
Արթիկ-Ալագյազ և Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Շիրակի մարզում, Ապարան, Թալին, Աշտարակ, Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Քաջարան քաղաքներում, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում և Բաղրամյանի տարածաշրջանում տեղում է ձյուն։
Աշոցքի, Ամասիայի (ցածր տեսանելիություն) տարածաշրջաններում և «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է:
Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան