Փաշինյան. Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել Թուրքիային
Նիկոլ Փաշինյանը թվիթերի իր միկրոբլոգում ցավակցություն է հայտնել Թուրքիայում ու Սիրիայում տեղի ունեղած երկրաշարժի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ։
«Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային կյանքերի կորստի։
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել»,-նշել է նա։
Գրառման ներքո շատ թուրք օգտատերեր շնորհակալություն են հայտնել Փաշինյանին։