Քաղաքական 16:57 06/02/2023 Հայաստան

Օհանյան. Ուզում են մեզ պատգամավորական անձեռմխելիությունից զրկե՞լ, թող քվեարկեն ու զրկեն, մենք քննությունից չենք խուսափում

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը հանդես է եկել տեսաուղերձով

«Սիրելի՛ ժողովուրդ, քույրեր և եղբայրներ

Այսօր մենք շատ բարդ ռազմաքաղաքական իրավիճակում ենք: Հայաստանի ու Արցախի շուրջ օղակը սեղմվում է։ Եվ դա տեղի է ունենում ոչ միայն մեր թշնամիների գործողությունների, այլև Հայաստանի  իշխանությունների վարած ապազգային քաղաքականության պատճառով։ Քաղաքականություն, որ լկտիացնում է Ադրբեջանին, ուժեղացնում Թուրքիայի դիրքերը մեր տարածաշրջանում, կասկածներ առաջացնում բարեկամ Իրանում, կազմաքանդում հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունները։

Մենք անվտանգային ու գոյաբանական լրջագույն մարտահրավերների առաջ ենք։ Ալիևի հանցավոր որոշմամբ մոտ 2 ամիս շրջափակված է Արցախը, և դա Պրահայում կայացած Փաշինյան–Ալիև հանդիպման հետևանքներից է:

Ուշագրավն այն է, որ Արցախի շրջափակումից հետո Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի հետ մեղադրանքների սլաքներն ուղղում են դեպի ռուս խաղաղապահները և Գյումրիում ռուսական ռազմաբազան համարում սպառնալիք Հայաստանի անվտանգությանը։ Նրանք շարունակում են պառակտել մեր հանրությանը և ներքին թշնամանք տարածել։

Սիրելի՛ ժողովուրդ

44–օրյա պատերազմից և առաջ, և հետո Փաշինյանի թիրախում Հայկական բանակն է, Արցախյան առաջին պատերազմում հաղթանակած հրամանատարներն ու քաղաքական գործիչները, Արցախն ամբողջությամբ։ Ցուցադրաբար խոսում էին կենցաղային բարեփոխումներից, միաժամանակ թուլացնում, կազմաքանդում բանակը։ Եվ դա էր պատճառը, որ պարտվեցինք պատերազմում, իսկ պատերազմից հետո Հայաստանից տարածքներ կորցրինք, մարդկային հսկայական կորուստներ ունեցանք, և մեր զոհված զինվորների մարմինները դեռևս թշնամու գրաված տարածքներում են։

Օրվա իշխանությունը բանակաշինությունը և բանակի վերականգնումը փոխարինել է իմիտացիաներով ու շոուներով, սակայն ոչ մի էական քայլ չի կատարել մեր սահմանների ամրապնդման, դիրքերի ամրացման, զինվորի կյանքը պաշտպանելու նպատակով։ Եվ եթե ինչ-որ բան էլ արվել է, ապա միայն մեր առանձին հրամանատարների, զինվորների ամենօրյա բարդ ծառայության շնորհիվ: Ասվածի խոսուն վկայությունն այն է, որ անգամ բյուջեով բանակի համար նախատեսված բազմամիլիարդ գումարներով չեն ապահովել համարժեք անվտանգություն։ Դա նշանակում է չգնված զենք, չիրականացված ինժեներական աշխատանքներ դիրքերում, անմխիթար կացարաններ, խոցելի զինվոր։

Վերջերս Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած աննախադեպ ողբերգական դեպքը, որին զոհ դարձան մեր 15 զինծառայողները, ևս մեկ անգամ ցույց է տալիս օրվա իշխանության իրական վերաբերմունքը մեր զինվորների, բանակի, պետության նկատմամբ։ Իրենց հանցավոր քաղաքականությունը կոծկելու համար էլ որոշեցին դիմել փորձված մեթոդի և այլ մեղավորներ նշանակել: Իրենք որոշել են մեզ դատել՝ կարծելով, թե այդպիսով կարողանալու են խուսափել իրենց սպասվող դատաստանից։ Որոշել են աղմուկ բարձրացնել, որ իրենց աղաղակող հանցագործությունների գնահատականները խլացնեն:

Շինծու և անհիմն քրեական գործեր են հարուցել իմ դեմ: Նիկոլ Փաշինյանի օգնականի հոգեվիճակում գտնվող  դատախազը Ազգային ժողովին է ներկայացրել ինձ պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու  միջնորդություններ: Նույնանման միջնորդություն կա նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ականավոր բժիշկ, պրոֆեսոր Արմեն Չարչյանի մասով։

Այս գործերը վաղուց էին կարվել, սակայն միջնորդությունը հիմա ներկայացրին, որ Վարդենիսում այրված մեր տղաների ձայները խլացնեն ու շեղեն հանրության ուշադրությունը՝ համընդհանուր բարկության ալիքը կանխելով։

Հարց է առաջանում՝ ովքե՞ր են մեղադրողները: Դրածո դատախա՞զը թե որոշ ազգակործաննե՞ր պետք է ինձ մեղադրեն ու հարցեր տան։ Խորհրդարանում ուզում են թատրո՞ն կազմակերպել, թող կազմակերպեն, բայց դա կլինի մեկ գավառական դերասանի՝ քպ-ի թատրոն: Մենք չենք մասնակցի դրան:

Կառավարությանը կցված դատախազությունը ոչ թե քրեական գործի շրջանակներում միջնորդություն է ներկայացրել, այլ անմեղության կանխավարկածի խախտումով՝ մեղադրական եզրակացություն, ինչն ապօրինություն է։

Ի դեպ, մեր դեմ հարուցված միջնորդությունների վերաբերյալ վաղեմության ժամկետի տարբեր առաջարկներ են եղել: Եթե ես  և պրոֆեսոր Չարչյանը ստորագրեինք դրանք, ապա այդ միջնորդությունները չէին լինի: Սակայն մենք չենք համաձայնել, որովհետև վստահ ենք մեզ  վրա, մենք հանցանք չենք գործել, ներկայացված որևէ գործարքում որևէ մեկի հետ հանցավոր համաձայնությունների մեջ չենք եղել: Շուտով հանրությունն էլ կհամոզվի դրանում։

Նախկինում պետության և բանակի գործընթացներն իրականացվել են մեր տնտեսական շահերի, բանակի օպտիմալացման, հնարավորությունների ավելացման նպատակով՝ երկրում գործող օրենքների, գնումների ընթացակարգերի պահանջների համաձայն՝ արդյունքում ունենալով մարտունակ բանակ և ամուր թիկունք:

Երկու խոսք նաև Արմեն Չարչյանի դեմ կարված գործի մասին, որի հիմքում «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի մահվան թեման է։ Սրանք ուզում են ցույց տալ, թե իբր մարդասեր են, ցավում են մարդու մահվան համար։ Պատկերացնու՞մ եք՝ «ես պատերազմը չկանգնեցրի, որպեսզի ինձ նիկոլ դավաճան չասեն» ձևակերպման հեղինակին իբր հետաքրքրում է մարդու կյանքը։ Փաշինյանի վարած քաղաքականությունը հազարավոր մահեր է բերել, հազարավոր վիրավորներ, հաշմանդամներ, մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ դարձել են անտուն, և սրանք դեռ ուզում են մարդասեր երևալ։

Մի կողմ դնենք Չարչյանի դեմ անհիմն մեղադրանքը և անդրադառնանք հարցի այլ կողմի։ Եթե իրոք նիկոլենք անհանգստացած են «Հաց բերողով» ու իրենց համար մարդու կյանքն արժեք է, ապա ինչո՞ւ են 120 հազար հայի անտեսել Արցախում։ Ինչո՞ւ հաց չեն հասցնում Արցախում կտրոններով սննդամթերք ստացող մեր քույրերին ու եղբայրներին։ Փաշինյանի համար կիրթ ու կառուցողական Ալիևի հանցագործության պատճառով Արցախում մարդիկ են մահանում, շրջափակման արդյունքում երեխաներ են մնացել առանց կրթության ու տաքության: Ինչո՞ւ չեն մտահոգվում, թող հաց տանեն նրանց։ Սա ինչ երեսպաշտություն է: Իրականում այս մարդկանց ո՛չ «Հաց բերողի» մահն է հետաքրքրում, ո՛չ իրենց կողմից հպարտ որակված քաղաքացին։ Նրանց հետաքրքրում են աթոռն ու իրենց կաշվի փրկությունը։

Պատգամավորական մանդատը իմ կյանքի բարձրագույն տիտղոսը կամ գերնպատակը չի եղել և այն վայր դնելը ամենահեշտը կլիներ ինձ համար, մանավանդ որ վախենալու պատճառ չունեմ:

Սակայն մեզ մանդատ տվել է ժողովուրդը, և սպիտակ թելով  կարած այդ գործերի շինծու, պատվիրված լինելը մենք կապացուցենք հենց ժողովրդի հետ ուղիղ խոսելով, և ոչ թե իշխանության առաջ։

Ուզում են մեզ պատգամավորական անձեռմխելիությունից զրկե՞լ, թող քվեարկեն ու զրկեն։ Մենք քննությունից չենք խուսափում։ Թող համարեն, ես և պրոֆեսոր Չարչյանը կողմ ենք քվեարկում քրեական հետապնդում սկսելու որոշմանը՝ ամբողջությամբ կեղծ որակելով միջնորդագրերում ներկայացված հիմնավորումները։ Այդ ամենը չի կարող մեզ համար ավելի ծանր լինել, քան տեսնել Հայկական հաղթանակած բանակը այս վիրավոր, կոտրված վիճակում, ազատագրված Արցախը՝ նորից շրջափակված, թշնամու օղակի մեջ, և ադրբեջանական զինված ստորաբաժանումների դրոշները՝ Հայաստանի սահմաններից ներս:

Համոզված եմ, մեր ժողովրդին այլ հարցեր են հետաքրքրում, մեր երկիրն այլ օրակարգ ունի այսօր, և հենց այդ օրակարգից շեղելու համար այս պահին կեղծ հարցերը դարձնում են օրակարգային:

Հայաստան խմբակցությունն առաջիկայում մասնակցելու է բանակում առկա իրական խնդիրներին վերաբերող մեր նախաձեռնած հրատապ քննարկմանը։ Թող այսօրվա պաշտպանության նախարարը գա ու պատասխանի շատ կոնկրետ հարցերի։ Թող ասեն, թե ինչու են իրենց իշխանական աթոռները պաշտպանելու համար ծախսեր անում ու ոստիկանապետություն կառուցում, իսկ զինվորների համար տարրական պայմաններ չեն ապահովում, որ նրանք կրակի բերանում չհայտնվեն։ Թող գան ու պատասխանեն, թե ինչու են, հակառակորդի շահերը բացահայտ սպասարկելով, փաստացի վերացնում բանակը: Թող պատասխանեն՝ ինչու են բանակն արագորեն վերականգնելու փոխարեն խաղաղություն մուրում թշնամուց ու խաբում մեր ժողովրդին՝ «խաղաղության դարաշրջան» բացելու մասին կեղծ խոստումներով։ Ինչքան շատ են մուրում, այնքան մարդ ու տարածք ենք կորցնում։ Կամ ինչու են պարգևավճարներ ստանում բացարձակապես ձախողած տարվա ՝ 2022 թ.-ին հանձնած դիրքերի, թե զոհերի համար:

Ես պատրաստ եմ բանակի մասին բացատրական դասընթացներ կազմակերպել նրանց համար, բայց  գիտեմ՝ բանակը կազմաքանդողներին այլ բան է հետաքրքրում։

Ես ողջ գիտակցական կյանքս նվիրել եմ Բանակին, Արցախին ու  Հայաստանին: Բազմիցս ասել եմ, որ այսօր էլ պատրաստ եմ զենքը ձեռքիս կանգնել հանուն Հայրենիքի մարտնչող զինվորի կողքին ու կյանքս տալ: Սակայն ի՞նչ է ստացվում. սրանք եկել են ու իրենց արյունոտ ձեռքերով ուզում են դիպչել պատվիս: Թույլ չեմ տալու։

Եռաբլուրը մեր զավակների սառը շիրմաքարերով ծածկած իշխանությունն իրավունք չունի բանակի անուն տալ։ Այո՛, բանակում միշտ էլ եղել են թերություններ, մենք էլ ենք ասել այդ մասին, բայց հիմա մեզ մեղադրողներն ովքե՞ր են։ Սրանց ղեկավարած բանակն առանձնացավ 1991-ից հետո բոլոր նախագահների և պաշտպանության նախարարների ղեկավարած բանակներից: Սրանք մեր բանակի վրա պարտվածի խարան կպցրին:  Սրանք մեզանից գողացան բոլոր տոները, մեր հաղթանակները, սրանք պղծեցին մեր Եռատոնը։ Սրանք Ադրբեջանին հաղթանակի օր պարգևեցին, իսկ մեզ թողեցին միայն սգո օրեր։ 

Հարգելի՛ հայրենակիցներ

Մեր երկրի գլխին պատերազմ ու պարտություն բերածները, Ալիևի ու Էրդողանի առաջ խոնարհվածները, Հայաստանն ու Արցախն ուրացողները փորձում են ներկայանալ որպես հայրենասիրության, օրինականության ջատագովներ։

Միջնորդությունը ջանասիրաբար ներկայացնող  դատախազը ինչու չի ներկայացնում հենց դատաիրավական համակարգի բացթողումները պատերազմի ժամանակ, երբ համապատասխան օղակները մատը մատին չէին տալիս մարտի դաշտում և թիկունքում կարգ ու կանոն հաստատելու համար:

Եթե մեզ՝ ընդդիմադիր գործիչներիս, պատկերավոր ասած, դատ և քննադատություն է հասնում, ապա միայն այն բանի համար, որ դեռևս չենք կարողացել վռնդել այս ապազգային իշխանություններին, ինչը մեր երկրի անվտանգության ապահովման թիվ մեկ նախապայմանն է։ Համոզված եմ, մեր երկրի փրկությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության հեռացումն ու ազգային իշխանության ձևավորումն են, նոր որակի կառավարության կազմավորմամբ։

Ես համոզված եմ, որ միասնական ջանքերով դա մեզ հաջողվելու է։

Եվ կոչ եմ անում «Հայաստան», «Պատիվ ունեմ»  խմբակցությունների պատգամավորներին չմասնակցել իշխանության էժանագին ներկայացմանը: Թող անեն իրենց շոուն առանց մեզ։

Ես հաղթանակած բանակի գեներալ եմ։ Բանակը քանդողները չեն կարող ինձ մեղադրել»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Դեկտեմբերի 23-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
09:27
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}