Կարոտել եմ մանկապարտեզը. Արցախի մանկապարտեզներում աղմուկի փոխարեն անտանելի լռություն է
6828 երեխա Արցախում զրկվել է մանկապարտեզ, նախակրթարան եւ երկարօրյա դպրոց հաճախելու հնարավորությունից: Ալենը նրանցից մեկն է: Տղան կարոտել է ընկերներին ու մանկապարտեզի խաղերը: Թե ինչու չի հաճախում մանկապարտեզ, լավ գիտի:
«Ուտելիք չկա, ճանապարհը փակ է, կարոտել եմ մանկապարտեզը»,-ասում է նա։
Մանկապարտեզը նաեւ Ալենի մայրն է կարոտում: Որդին մանկապարտեզ է հաճախում, իսկ ինքն այնտեղ աշխատում է: Ավելի ճիշտ՝ այսօր արդեն չի աշխատում:
«Ես աշխատելով մանկապարտեզում հիմա տանն եմ , և կարողանում եմ պահել, իսկ ինչպես վարվեն, այն աշխատող ծնողները, որոնք պետական աշխատող են և չգիտեն ում մոտ թողեն իրենց երեխաներին: Եթե գործեր մանկապարտեզը նրանք էլ կլինեին հանգիստ»,-ասում է Հասմիկ Բեկնազարյանը։
Շուշիի մանկապարտեզը 5 խումբ ունի՝ 160 սան: Արդեն շուրջ մեկ ամիս է՝ մանկապարտեզում երեխաների աղմուկի, աշխույժ ձայների, տաք միջավայրի փոխարեն դատարկ սենյակներ են, անտանելի լռություն:
Շուշիի պետական մանկապարտեզի տնօրեն Էմմա Աբրահամյանն ասում է. «Երեխաները հեռախոսի հետ են , մանավանդ այն երեխաները, որոնց մայրիկները աշխատում են: Երեխաները և տաքությունից են զրկված և սննդից: Տեսնում ենք, որ շրջափակումը երկարում է, ստիպված օնլայն կապվել ենք ծնողների հետ և ցուցումներ ենք տալիս մեթոդական, ծրագրային»։
Խնդիրը սուր է աշխատող մայրերի համար։ ԱրՊՀ դասախոս Ռենա Մովսեսյանը, որ զույգ տղաների մայր է, իր փորձից գիտի։
«Թե որքան կտևի այս անորոշությունը հայտնի չէ: Ամեն օր հույս ենք պահում, որ կբացվի կյանքի ճանապարհը, և մեր երեխաներն էլ կապրեն ինչպես վայել է 21-րդ դարին»,-ասում է Էմմա Աբրահամյանը։
Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպոտաժում։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Վարդանյան. Այս ճգնաժամը ցույց տվեց, թե որքան է կարևոր գյուղատնտեսությունն Արցախի համար
- Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող գազատար խողովակը
- Վիրահատություն պահանջող ախտաբանությամբ 6 անձ Արցախից տեղափոխվել են Հայաստան
- Մեր անելիքներից մեկը Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է․ Ռուբեն Վարդանյան
- Արա Սահակյան. Լաչինի հարցն ադրբեջանցիները սրում են, որպեսզի Սյունիքում ստանան այն, ինչ իրենց խոստացել են
- Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի ցուցարարները «գորշ գայլերի» ձեռքի շարժումն են անում. Լորենս Մարտինը՝ ՄԱԿ-ի դատարանում
- Հռոմի պապը կրկին մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան