Թուրքիայում հզոր երկրաշարժի հետևանքով կան զոհեր և ավերածություններ
Թուրքիայում ուժեղ երկրաշարժի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, հարյուրից ավելի շենքեր են ավերվել, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
7,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 04:17-ին Քահրամանմարաշ նահանգում և ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում: Հայտնի է նաև Սիրիայի մի քանի շրջաններում ավերածությունների մասին, երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում:
Նշենք, որ այն զգացվել է նաև Հայաստանում։
Մալաթիայի նահանգապետ Հուլուսի Շահինի խոսքով՝ տարածաշրջանում երկրաշարժի զոհ է դարձել արդեն 23 մարդ, ևս 420-ը վիրավորվել է, 140 շենք փլուզվել է։ Դիարբեքիրում ևս 6 մարդ է զոհվել, 79-ը՝ վիրավորվել։ Շանլըուրֆա նահանգում զոհվել է 15, վիրավորվել՝ 30-ը, իսկ Օսմանիեում՝ 5 մարդ, ավերվել է 34 շինություն։
Թուրքական իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժն ուղեկցվել է 32 հետցնցումներով, որոնցից ամենաուժեղը եղել է 6,6 մագնիտուդով։
Միանգամից մի քանի շրջաններում հայտարարվել է տագնապի ամենաբարձր մակարդակ, որը ենթադրում է միջազգային օգնության պահանջ խնդրանք։ Նախագահ Թայիփ Էրդողանի խոսքով՝ փրկարարներն արդեն սկսել են վերացնել աղետի հետևանքները։
Ավելի ուշ աղետների կանխարգելման և արձագանքման գրասենյակից (AFAD) հայտնել են, որ Թուրքիայի յոթ նահանգներում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 76 մարդ, վիրավորվել՝ 440-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան