Թուրքիա. ավերիչ երկրաշարժի հետևանքները
Միջազգային մամուլի առաջին էջերում Թուրքիայում ու Սիրիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի, դրա հետևանքների ու ավերածությունների մասին լուրերն են։
«Մենք առնվազն երեք անգամ շատ ուժեղ ցնցվեցինք, ինչպես երեխային օրորոցի մեջ»,-«Ռոյթերզ»-ին պատմել է Գազիանթեփի բնակիչը:
Այդ քաղաքը եղել է 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ տուժել է 10 քաղաք, այդ թվում են Գազիանթեփը, Մալաթիան, Ադանան, Դիարբեքիրը և Քիլիսը։
BBC-ի թուրք թղթակիցը Դիարբեքիրում հայտնել է, որ քաղաքում փլուզվել է առևտրի կենտրոնը։
Թուրքիայի աղետների գործակալությունը հայտնել է, որ 76 մարդ զոհվել է, իսկ 440-ը վիրավորվել է, իշխանությունները փրկարարական խմբեր են հավաքել և ինքնաթիռներ մատակարարել տուժած տարածք՝ միաժամանակ հայտարարելով «4-րդ մակարդակի ահազանգ», որը ենթադրում է միջազգային օգնության դիմում։
Սիրիական պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ այնտեղ ավելի քան 100 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են, որոնց մեծ մասը Համա, Հալեպ և Լաթաքիա նահանգներում, որտեղ ավերվել են բազմաթիվ շենքեր:
Հարակից հրապարակումներ`
- Տեսախցիկները ֆիքսել են Թուրքիայի Դիարբեքիրում երկրաշարժի հետևանքով բարձրահարկ շենքի փլուզման պահը
- Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 100-ի
- Թուրքիայում հզոր երկրաշարժի հետևանքով կան զոհեր և ավերածություններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան