Թուրքիայի երկրաշարժը Սպիտակից շատ ավելի ուժեղ է եղել. Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
Մոտ 6 բալ ուժգնությամբ երկրաշարժերը Թուրքիայի և Սիրիայի տարածաշրջանում կկրկնվեն մի քանի օր կամ նույնիսկ շաբաթներ, «ՌԻԱ նովոստի»-ին ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաշարժերի կանխատեսման տեսության և մաթեմատիկական երկրաֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Պետր Շեբալինը։
«Հավանականությունը բարձր է, որ մեծ մագնիտուդով երկրաշարժերը՝ մոտ 6 բալ ուժգնությամբ, կկրկնվեն մի քանի օր, գուցե նույնիսկ մի քանի շաբաթ»,-ասել է Շեբալինը և հավելել. «Այն, ինչ այսօր տեղի է ունենում, շատ ավելի ուժեղ է, քան Սպիտակի երկրաշարժը»:
Նրա խոսքով, Հայաստանում երկրաշարժի պատճառած լուրջ վնասները պայմանավորված են եղել շինարարության ընթացքում սեյսմիկ վտանգի թերագնահատմամբ։
«Հին շենքերը նախատեսված չէին նման ուժգնության երկրաշարժի համար, ուստի նման ավերածություններ եղան, բայց այս գիշեր և ցերեկը արձանագրված երկրաշարժն ավելի ուժեղ է, քան Սպիտակում էր»,-բացատրեց Շեբալինը։
1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ աղետալի երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցումների շարքը գործնականում 30 վայրկյանում ավերել է Սպիտակ քաղաքը և մեծ ավերածություններ պատճառել Լենինական (այժմ՝ Գյումրի), Կիրովական (այժմ՝ Վանաձոր) և Ստեփանավան քաղաքներին։ Տարերային աղետի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 25000 մարդ, 140000-ը հաշմանդամ է դարձել, 514000 մարդ զրկվել է տներից։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը Թուրքիայի երկրաշարժի էպիկենտրոնից հեռու է. Սեյսմոլոգ
- Երկրաշարժից հետո ԵՄ-ն, ի տարբերություն Թուրքիայի, օգնություն չի ցուցաբերում Սիրիային, քանի որ նման խնդրանք չի ստացել
- Թուրքիան մերժել է Իլոն Մասկի օգնության առաջարկը
- Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել
- Փաշինյան. Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել Թուրքիային
- Սիրիայում երկրաշարժի զոհերի թվում հայեր կան
- Թուրքիա. ավերիչ երկրաշարժի հետևանքները
- Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 100-ի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան