Չեմ կարողանում հասկանալ, կներեք. Հրաչյա Սարգսյանը՝ վարչական շրջանի ղեկավարին
«Հաշվետու ժամանակահատվածում վարչական շրջաններից վարչություն է ներկայացվել 1915 ժամկետանց պարտավորույթունների վերաբերյալ տեղեկատվություն»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը:
Ըստ նրա ներկայացրած տվյալների՝ Աջափնյակ վարչական շրջանից ստացվել է 124 տեղեկանք, Ավանից՝ 135, Արաբկիրից՝ 165, Դավթաշենից՝ 45, Էրեբունուց՝ 537, Կենտոնից՝ 95, Նոր Նորքից 131, Նորք Մարաշից՝ 71. Քանաքեռից՝ 372:
«Դավթաշեն վարչական շրջա՛ն, ինչո՞ւ է ձեր մոտ քիչ»,-վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանին հարցրեց Երևանի Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ճշտելով, թե արդյո՞ք հաջորդ գործակարգավարականի ժամանակ պետք է ներկայացնեն մնացածը:
Ռոման Համբարձումյանն ասաց, որ այդ պահին այդքանն է եղել:
«Ձեր մոտ 45 է: Տեսաք՝ բոլորի մոտ ինչքան է: Ուզում եմ հասկանալ... Չեմ կարողանում հասկանալ, կներեք: Հարցս այն է, որ եկամուտների բաժնում ունեք աշխատակիցներ և մեկ շաբաթվա ընթացքում ընդամենը 45 տեղեկանք են տվել: Ուզում եմ հասկանամ՝ ինչո՞ւ է ձեր մոտ այդքան ցածր՝ մնացածի մոտ բարձր, միայն ձեր մոտ է խնդիրը մնացել»,-հարցը կրկնեց քաղաքապետը՝ ակնարկելով, որ նախորդ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այդ խնդրով իր արած դիտողությունից հետո վարչական մյուս շրջաններն ավելացրեցին տեղեկանքների թիվը, բացի Դավթաշենից:
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը պատասխանեց, որ կճշտի հաջորդ գործակարգավարականին կասի՝ հավելելով. «Ուրեմն մեր մոտ տնտեսվարողների թիվն է տարբերվում մյուս վարչական շրջաններից»:
Արման Ջհանգիրյանն արձագանքեց, որ կան վարչական շրջաններ, որոնք նախորդ շաբաթներում հիմնական մասն արդեն ներկայացրել են, օրինակ՝ Դավթաշենը և փոքր մասն է մնացել:
«Դէ էդ էի հարցնում: Առաջին հարցս դա էր, թե մյուս գործակարգավարականին ներկայացվելո՞ւ է , թե՞ ոչ: Հասկացա, պարոն Ջհանգիրյան: Առաջին հարցս այդ տվեցի, պատասխանը որպես այդպիսին չստացա»,-ասաց Հրաչյա Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- 16 հոգով 20 հատ տեղեկա՞նք են պատրաստել, 17 հոգով՝ 29-ը հա՞տ. Հրաչյա Սարգսյանը՝ վարչական շրջանների ղեկավարներին
- Գողացածների փոխարեն դիտահորերին նոր կափարիչնե՞ր եք դրել… Ոնց որ մի տեղ մոռացել եք, կասեմ ձեզ. Հրաչյա Սարգսյան
- 5000 բազմաբնակարան շենքերից միայն 188-ո՞ւմ դուռ չկա, ճ՞իշտ է այդ թիվը. Հրաչյա Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան