Խայտառակ վիճակ է… Անհասկանալի է, թե ինչպես են այդտեղ հայտնվել այդ կանգառասրահները. Հրաչյա Սարգսյան
«Պարո՛ն Սարգսյան, Ձեզ նկարներ եմ ուղարկել, նոր դրած կանգառասրահների նստարաններն արեդն ժանգոտված են»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տրանսպորտի վարչության պետ Հայկ Սարգսյանին ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Ճշտելով, որ հետերաշխիքային սպասարկման ժամանակաշրջան կա այդ նստարանները տեղադրած ընկերությունների հետ՝ քաղաքապետը հանձնարարեց ծանուցել նրանց և վերացնել թերությունները:
«Ծանուցո՛ւմ եք՝ ինձ զեկուց՛ւմ: եթե չեն անում՝ երաշխիքները հետ եք վերցնում»,-ասաց քաղաքապետը և Գնումների վարչությանը հանձնարարեց Տրանսպորտի վարչությանն օգնեն երաշխիքները հետ վերցնելու հարցում:
Նա նաև հանձնարարեց, որ այն կանգառները, որոնց տեղադրման ժամկետներն ավարտվել են և դրանք դեռ չեն տեղադրվել, եթե ընթացիկ շաբաթվա ընթացքում էլ չտեղադրվեն, ապա կրկին կատարող ընկերություններին վճարված երաշխիքները հետ վերցնեն:
«Կարգ ու կանոն պետք է լինի, չենք կարող այդպես սպասենք՝ տեսնենք, թե երբ են տեղադրելու կանգառները: Նոր հանձնարարական ձեզ՝ բոլոր կանգառներով անցնում, նայում եք: Նոր տեղադրված կանգառասրահների տեղադիրքերի մասով տալիս եք եզրակացություն: Խայտառակ վիճակ է, ես երեկ էլ տարբեր տեղեր տեսել եմ, անհասկանալի է, թե ինչպես են այդտեղ հայտնվել այդ կանգառները: Առնվազը տրանսպորտից չհասկացող մարդը պետք է լինի՝ չհասկանալու համար, որ այդտեղ չպետք է լինի կանգառասրահ»,-հայտարարեց Հրաչյա Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Չեմ կարողանում հասկանալ, կներեք. Հրաչյա Սարգսյանը՝ վարչական շրջանի ղեկավարին
- 16 հոգով 20 հատ տեղեկա՞նք են պատրաստել, 17 հոգով՝ 29-ը հա՞տ. Հրաչյա Սարգսյանը՝ վարչական շրջանների ղեկավարներին
- Գողացածների փոխարեն դիտահորերին նոր կափարիչնե՞ր եք դրել… Ոնց որ մի տեղ մոռացել եք, կասեմ ձեզ. Հրաչյա Սարգսյան
- Փաշինյանի ավտոշարասյունն առանց կանգառի շրջանցում է վրաերթի ենթարկված կնոջը
- Մինչ կանգառներում մարդիկ տրանսպորտի են սպասում, Մարությանը նկարահանվում է նոր ավտոբուսների ֆոնին