Սիրիայում երկրաշարժի զոհերի թվում հայեր կան
Սիրիայի առողջապահության նախարարը հայտարարել է, որ երկրաշարժի հետևանքով երկրում զոհվել է 50, վիրավորվել 200 մարդ։ Այս մասին հայտնում է «Գանձասար» շաբաթաթերթը։
«Սիրիայի առողջապահության նախարարը հայտարարել է, որ այսօր վաղ առավոտյան Իսքենդերունի և հարակից տարածքում տեղի ունեցած երկու հաջորդական երկրաշարժերը ցնցել են Սիրիայի բոլոր նահանգները։ Ամենաուժեղ ցնցումները եղել են Իդլիբում, Հալեպում և Լաթաքիայում։
Երկրաշարժի առաջին ցնցումը 7,7 բալ ուժգնությամբ էր՝ Իսքենդերունի հյուսիսային շրջանում, երկրորդը՝ 6,4, Թուրքիա-Սիրիա սահմանին։ Հաջորդական երկու երկրաշարժերը տևել են ավելի քան 2 վայրկյան»,- գրում է շաբաթաթերթը։
Նախարարության տվյալներով՝ երեք նահանգներում մինչև այս ժամը արձանագրվել է 50 զոհ, 200 վիրավոր։
Ըստ «Գանձասար»-ի՝ զոհերի մեջ հայեր էլ կան։
Նշվում է, որ շենքեր էլ են փլվել։ Փրկարար աշխատանքները շարունակում են։
Հիշեցնենք, որ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում ժամը 04։17-ին տեղի է ունեցել 7,4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում։
Թուրքական յոթ նահանգներում զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 76-ի, ևս 440-ը տուժել են։
Թուրքական իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժն ուղեկցվել է 32 հետցնցումներով, որոնցից ամենաուժեղը եղել է 6,6 մագնիտուդով։
Ավերածություններ կան նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիա. ավերիչ երկրաշարժի հետևանքները
- Տեսախցիկները ֆիքսել են Թուրքիայի Դիարբեքիրում երկրաշարժի հետևանքով բարձրահարկ շենքի փլուզման պահը
- Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 100-ի
- Թուրքիայում հզոր երկրաշարժի հետևանքով կան զոհեր և ավերածություններ
- Երկրաշարժ` Հայաստան-Վրաստան սահմանային գոտում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան