Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 100-ի
Սիրիայում հարևան Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին «Al Hadath» հեռուստաալիքը։
Ըստ աղբյուրի՝ տասնյակ մարդիկ շարունակում են մնալ փլուզված շենքերի փլատակներում Հալեպի, Իդլիբի, Լաթաքիայի և Համայի նահանգներում։ Տուժածների թիվը, որոնց հաջողվել է դուրս բերել, հասել է 400-ի։ Փրկարարական աշխատանքներ են իրականացվում փոթորկոտ եղանակին՝ հորդառատ անձրևների պայմաններում։
Նշենք, որ 7,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 04:17-ին Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում և ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում: Ավերածություններ կան նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում:
Աղետների կանխարգելման և արձագանքման գրասենյակից (AFAD) հայտնել են, որ Թուրքիայի յոթ նահանգներում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 76 մարդ, վիրավորվել՝ 440-ը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում հզոր երկրաշարժի հետևանքով կան զոհեր և ավերածություններ
- Երկրաշարժ` Հայաստան-Վրաստան սահմանային գոտում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան