Մարզիչը ներկայացրել է մի քանի գործություններ, որոնք կօգնեն ավելի արագ նիհարել
Քաշի կորուստն արագացնելու համար հարկավոր է խմել կիտրոնով ջուր և ամեն առավոտ կազմել օրվա սննդակարգ, ասում է ֆիթնեսի մարզիչ Վիկտորյա Բրեդին։
«Eat This, Not That!»-ի հոդվածում նա ներկայացրել է այն միջոցները, որոնք հնարավորություն կտան առավոտյան մի քանի գործողություններով ավելի արդյունավետ նիհարել։
Առաջին հերթին Բրեդին խորհուրդ է տվել առավոտը չսկսել բջջային հեռախոսով, այլ դրա փոխարեն թույլ տալ լիարժեք արթնանալ և հինգ-տասը րոպե հատկացնել ձգվելու համար։
«Երբ մարմինը սթրեսի մեջ է, նիհարելն էլ ավելի դժվարանում է կորտիզոլի արտազատման պատճառով, որը նպաստում է ճարպի կուտակմանը։ Հետևաբար, ձգվելը և հոգեվիճակին ուշադրություն դարձնելը թուլացնում են սթրեսը և էներգիա տալիս»,- բացատրել է նա։
Արթնանալուց հետո մարզիչն ասում է, որ պետք է մի բաժակ կիտրոնի ջուր խմել՝ նյութափոխանակությունն արագացնելու համար: Այնուհետև Բրեդին խորհուրդ է տալիս օրը սկսել կարդիովարժություններով, քանի որ առավոտյան մարզվելն օգտակար է։
Վերջում մարզիչը ուշադրություն է հրավիրել օրվա սննդակարգի պլանավորման կարևորության վրա։ Նա խորհուրդ է տալիս ուշադիր պլանավորել և հետևել նախաճաշի, ճաշի և ընթրիքի չափաբաժնին: Սա, ըստ նրա, կօգնի խուսափել իմպուլսիվ սնվելուց։