CNN. Երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 670-ի
Թուրքիայում ու Սիրիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է 670 մարդ, հազարավոր մարդիկ վնասվածքներ են ստացել։ Այս մասին գրում է CNN-ը։
Ըստ աղբյուրի, վերջին ավելի քան հարյուր տարվա ընթացքում սա տարածաշրջանում տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժն է։ 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետցնցումները տարածվել են մինչև անգամ Իսրայել ու Լիբանան։
Բնական աղետի հետևանքով փլուզվել են բնակելի շենքեր, հոգևոր ու մշակութային կենտրոններ, առևտրի կետեր։
Վերջին տվյալներով, Սիրայում զոհվել է 386 մարդ, որից 239-ը Հալեպ, Լաթաքիկա, Համա, Տարտուս քաղաքներում։
Վնասվել է Թուրքիայի հարավում գտնվող Իսկենդերուն նավահանգիստը։ Նավահանգստի որոշ հատվածներ փլուզվել են։ Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ երկրաշարժի գոտում որոշ օդանավակայանների թռիչքուղիների վրա ճաքեր են առաջացել։
Լուսանկարը՝ CNN-ից։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում երկրաշարժի զոհերի թվում հայեր կան
- Թուրքիա. ավերիչ երկրաշարժի հետևանքները
- Տեսախցիկները ֆիքսել են Թուրքիայի Դիարբեքիրում երկրաշարժի հետևանքով բարձրահարկ շենքի փլուզման պահը
- Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 100-ի
- Թուրքիայում հզոր երկրաշարժի հետևանքով կան զոհեր և ավերածություններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան