Հայկական երեք ֆիլմեր կցուցադրվեն Նանտի միջազգային կինոփառատոնում
Փետրվարի 7-12-ը Ֆրանսիայում կայանալիք Նանտի միջազգային կինոփառատոնի (Univerciné Nantes) շրջանակում կցուցադրվեն պետական ֆինանսական աջակցություն ստացած՝ ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմը, ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը և ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը» ֆիլմը (Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա)։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի հաղորդմամբ, «Զուլալի» ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի կունենա փառատոնի բացմանը` փետրվարի 7-ին, իսկ երկրորդը` մրցութային կարգով, փետրվարի 8-ին: Ի դեպ, փառատոնի գլխավոր պաստառին պատկերված է հենց «Զուլալին»:
Հայկական ֆիլմերի ցուցադրությունները կազմակերպվել է Նանտի ֆրանս-հայկական համայնքը։