«Զինվորների մարմինները ննջարանի տարբեր հատվածներում էին». ՓԾ գնդապետը հերքել է նախկինում արած հայտարարությունը
Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 15 մահացած զինծառայողներից 14-ի դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում՝ ոչ բացառապես մահճակալների վրա, իսկ մահացած մեկ զինծառայողի դի հայտնաբերվել է նախասրահում, այսինքն ննջարանի մուտքի դիմաց»,- Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ին տված հարցազրույցում ասել է դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը։
Զինդատախազը հայտնել է, որ վառարանը տեղադրված է եղել նախասրահում, որը դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է։
Նա նշել է, որ այս հանգամանքը հաստատվել է վարույթում առկա փաստական տվյալներով, այդ թվում հրդհաշրջման աշխատանքներն իրականացրած ծառայողների հարցաքննության արձանագրություններով։
Արշակ Մարտիրոսյանի խոսքով, զինծառայողի մարմինը հենց ննջարանի մուտքի դիմաց նախասրահում հայտնաբերված լինելու հանգամանքը ողջամտորեն նշանակում է, որ ննջարանի մուտքի դուռը փակված չի եղել. «Այդ հանգամանքի շուրջ դեռևս այս պահին քննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան քննչական գործողություններ»։
Դիտարկմանը՝ ՆԳՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կենտրոնի պետի տեղակալ, գնդապետ Արսեն Սարոյանը նշել էր, որ զոհված զինծառայողներից 14-ը հայտնաբերվել են մահճակալներին անշարժացած վիճակում, դատախազն ասել, որ նշված հանգամանքը ևս մանրակրկիտ քննության առարկա է դարձել. «Տվյալ պաշտոնատար անձը քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է նախաքննական մարմնի կողմից և իր ցուցմունքով հերքել այդ հայտարարությունը։ Մասնավորապես նշել է, որ դեպքի պահին ինքն անձամբ դեպքի վայրում չի եղել, խոսել է տեղում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացրած աշխատակիցների հետ և վեջիններիս կողմից իրենց փոխանցած բանավոր տեղեկություններն այլ կերպ է ընկալել»։
Դատախազը մեջբերել է Արսեն Մարտիրոսյանի ցուցմունքից հատված. «Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացրած ծառայակիցները կապնվել են ինձ, հայտնել են, որ զինվորների դիերը հայտնաբերվել են մահճակալների սենյակում, որը ես ընկալել եմ, թե զինծառայողները գտնվել են պառկած մահճակալների վրա»։
Նա նշել է, որ տվյալ զինվորական ստորբաժանմանը, տվյալ տանը տեղակայվելու պահից սկսած, պատասախանատու պաշտոնատար անձանց կողմից չեն հատկացվել հակահրդեհային պաշտպանության միջոցոներ, այսինքն նման միջոցներով անձնակազմն ապահովված չի եղել։ Բացի այդ, ընթացիկ ստուգումներ չեն իրականացվել, ինչը, ըստ դատախազի, օրենքի պահանջ է։
Հարակից հրապարակումներ`
- Ավանեսյանը հրաժարվեց ներկայացնել հրդեհի բռնկման մեջ մեղադրվող կապիտանի առողջական վիճակի մասին տեղեկությունները
- Զորամասի կացարանում հրդեհի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կապիտանի նկատմամբ
- Հրդեհի գործով կապիտանը դեռևս չի հարցաքննվել
- Կացարանում հրդեհից այրվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. ԱՆ
- Հրդեհի գործով ձերբակալվել է զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետը
- Արսեն Բաբայան. Հրդեհված զորամասի պաշտոնական վարկածին լայն հանրության կողմից չվստահելն ունի միայն մեկ պատճառ
- Հրդեհից զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է. ՔԿ
- Պապիկյանը դեպքի վայր է մեկնել հրդեհից երեք օր անց
- Կկատարվի հոգեհանգստյան կարգ հրդեհից զոհված զինծառայողների համար
- Զինծառայողներից 14-ը հայտնաբերվել են մահճակալներին, ենթադրվում է, որ ծխահարված են եղել. ՓԾ գնդապետ
- «Պատիվ ունեմ». Զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգությունը բանակի նկատմամբ ցուցաբերած հանցավոր անտարբերության հետևանք է
- «Իսկ սահման պահող զինվորը ցրտաշունչ ձմռանը կացարանը տաքացնում է հնամենի վառարանով»
- Էդիկ Բաղդասարյան. Սա երկրորդ դեպքն է, երբ զինվորները վառվում են իրենց կացարաններում
- Ինքնապաշտպանական բնազդով 5 լիտրանոց բենզինով տարան շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան
- ՊՆ զորամասի կացարանում հրդեհ է բռնկվել. զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան