Մարսելը կլինի Ֆրանսիայի առաջին քաղաքը, որտեղի կտարվի օլիմպիական խաղերի կրակը
Մարսելը կլինի Ֆրանսիայի առաջին քաղաքը, որը կհյուրընկալի «Փարիզ-2024» օլիմպիական խաղերի կրակը, գրում է ՀԱՕԿ-ը։
Աթենքից կրակը Միջերկրական ծովով կանցնի Եվրոպայի ամենահին եռակայմ նավերից մեկով՝ Le Belem (1896 թ.) և կհասնի Մարսելի նավահանգիստ։
Օլիմպիական կրակի փոխանցավազքը՝ խաղերի առաջին անմոռանալի իրադարձությունն է, որը խորհրդանշում է խաղաղություն, միասնություն և բարեկամություն:
Համաշխարհային սպորտի յուրաքանչյուր մարզահանդեսից առաջ, Հունաստանի Օլիմպիայի Հերայի տաճարում, ի նշան հնագույն օլիմպիական խաղերի, տեղի է ունենում կրակի վառման արարողություն:Այն բոցավառվում է արևի ճառագայթներից:
Ճանապարհորդության ավարտին, խաղերի բացման արարողության ժամանակ կբոցավառվի գլխավոր ջահը և կհայտարարվի միջոցառման սկիզբը:
Փոխանցավազքը կմեկնարկի 2024թ. գարնանը: Մարսելից հետո, կրակը մի քանի շաբաթվա ընթացքում կանցնի ամբողջ երկրով:
Ի դեպ, Մարսելը խաղերի ընթացքում կդառնա երկու մրցաշարերի մրցավայր: Քաղաքի մարզադաշտում կանցկացվեն ֆուտբոլային հանդիպումներ, իսկ նավահանգստում՝ առագաստանավային սպորտի մրցումներ:
Փոխանցավազքի երթուղու մանրամասները կազմկոմիտեն կներկայացնի 2023թ. մայիսին:
34-րդ ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում 2024թ. հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։
Մարզահանդեսի մեկնարկին մնում է 536 օր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան